Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից անդառնալի հետևանքների․ ՄԻՊ

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ է, որպեսզի գործադրվեն բոլոր ջանքերն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:

Լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից անդառնալի հետևանքների:

Հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է և այդպիսի հասարակության հիմնաքարերից է։ Այն հիմնարար արժեք է։

Հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունը էական նշանակություն ունի հանդուրժող և բազմախոհ հասարակություն ստեղծելու համար, որտեղ տարբեր հայացքներ ու մտադրություններ ունեցող մարդիկ, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբերը կարող են խաղաղ գոյակցել։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը Ոստիկանությունից ու այլ իրավասու պետական մարմիններից խստորեն պահանջում է նկատի ունենալ, որ կանխավարկածը միշտ պետք է լինի հավաքների ազատության իրավունքի իրականացման օգտին: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է գործել բացառիկ զսպվածությամբ, ապահովել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը:

Մյուս կողմից, հավաքի մասնակիցներին կոչ ենք անում պահպանել հավաքների բացառիկ խաղաղ բնույթը և օրենքով նախատեսված այլ պահանջները: Միայն խաղաղ բնույթի, օրենքին համապատասխան իրականացվող հավաքներն են պաշտպանված այս իրավունքով։

Հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել միայն այնպիսի միջոցների կիրառումով, որոնք սահմանված են օրենքով, հետապնդում են իրավաչափ նպատակ և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հավաքների ազատության իրավունքի իրացումը ենթադրում է, որ հավաքի ընթացքում պետք է գործել այլոց հիմնական իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե փողոց կամ կամուրջ փակելն այդ գործողության միակ նպատակն է, ապա դա կարող է հիմք լինել սահմանափակելու հավաքը, սակայն բացառապես ելնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքներից: Ընդ որում, կարող է կապ չունենալ նույնիսկ այն, թե կոնկրետ իրավիճակում արդյոք բռնության ակտ առկա է, թե ոչ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն գործում է արտակարգ՝ շուրջօրյա ռեժիմով: Թեժ գծի 116 հեռախոսահամարին բոլոր զանգերը կարող են նույնպես ներկայացվել շուրջօրյա:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում