Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

Սերժ Սարգսյանը սպառնաց և իրականացրեց իր սպառնալիքները. Իշխանության գործողությունները ոչ իրավաչափ են

«Սերժ Սարգսյանը առավոտյան եկել էր Փաշինյանին և ժողովրդին սպառնալիքներ տալու և րոպեներ անց իրականացրեց իր սպառնալիքները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների գործողությունները բանդային վայել գործողություններ էին։ «Նրանք առևանգեցին Նիկոլ Փաշինյանին, մյուս պատգամավորներին։ Այսպիսի հրաման տվող իշխանությունը իրավունք չունի օրենքի անունից խոսելու։ Նրանք իրենց բոլոր ջանքերը ներդրել են ոչնչացնելու երկիրը։ Սերժ Սարգսյանը, ախրանա ոստիկանությունը խայտառակություն է դարձել։ ՀՀ ոստիկանությունը Սերժ Սարգսյանի ստրուկն է։ Ոստիկանությունը այլևս իրավունք չունի օրենքի անունից խոսելու»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ ժողովուրդն իրեն ատում է, և այդ մերժողականությունը նրան գազազեցնում է, դրա համար էլ պատրաստ է ոստիկանությունը, բանակը հանել ժողովրդի դեմ։

«Սա միակ միջոցն է, որպեսզի նա մնա իշխանության, այլ կերպ հնարավոր չէ։ Նրա բանդան իշխանության կարող է մնալ բացառապես բռնի ուժի պարագայում։ Նա եկել էր բանակցությունների և խոսում էր 7 տոկոս ձայն ստացած ուժի մասին, բայց ինքը մոռանում է, որ 0 տոկոս ձայն է ստացել։ Նա այդ ձայները առել է։ Նրան Շարմազանովից ու Աշոտյանից բացի՝ ոք ոչ չի ընտրել, և հիմա եկել օրենքի անունից է խոսում։ Սա է իշխանության պատկերը։ Այլապես հնարավոր չէ օրինական երկրում պատկերացնել, որ հանցագործները, հանցագործ Լյովա Երանոսյանը ձերբակալի օրինապաշտ քաղաքացիներին ու պատգամավորներին։ Նա անձնական հաշիվ է մաքրում ժողովրդի հետ։ Սերժ Սարգսյանը մի չկայացած, փոքրիկ ֆյուրեր է, որը փորձում է ուժի միջոցով կայանալ և մնալ իշխանության»,- ասաց տիկին Ալեքսանյանը՝ հավելելով, որ վստահ է՝ շարժումը չի մարի, մարդիկ կինքնակազմակերպվեն, ոտքի կկանգնեն, որպեսզի ազատվեն նման ֆյուրերից»,- եզրափակեց Ժաննա Ալեքսանյանը։

«Սերժ Սարգսյանի այսօրվա գործողությունները ամբողջությամբ միտված են սեփական իշխանությունը պահելուն։ Այստեղ այդ դեպքում խոսել օրենքից, իրավաչափությունից՝ տեղին չէ։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, բանականաբար, ոչ իրավաչափ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքն իրեն մշտապես ոչ թե որպես պետական պաշտոնյա, այլ որպես կալվածատեր է դիտարկել, իսկ Հայաստանը՝ սեփական կալվածք։ «Սրա ամենավառ ապացույցը կառավարական տան սեփականաշնորհումն է։ Էլ չեմ խոսում նրա հայտարարությունների մասին, որ երրորդ անգամ որպես իշխանավոր չի առաջադրվելու, բայց առաջադրվեց։ Սա էլ ստախոսության ու անամոթության դրսևորում է։ Այս կարգի մտածողությամբ օժտված մարդը վստահություն ներշնչել չի կարող։ Երկխոսության նրա առաջարկները կասկածելի էին ու ժամանակ շահելուն էին միտված»։

Անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հնչեցրած մտքին, թե Մարտի 1-ից դասեր չեն քաղել, իրավապաշտպանը նկատեց, որ Մարտի 1-ից պետք է դասեր քաղեն նրանք, ովքեր կազմակերպել և իրականացրել էին Մարտի 1-ը: «Իսկ Սերժ Սարգսյանը նրանցից մեկն է»,- ընդգծեց Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում