ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, հնարավոր է՝ չստանա Սենատի՝ միջազգային գործերով կոմիտեի աջակցությունը՝ գրում է rbc.ua-ը՝ հղում կատարելով Սենատի անդամ Քրիսին:
Ապրիլի 21-ին սենատոր-ժողովրդավար Քրիս Քունսը հայտարարել է. «Ես դեռ վախենում եմ, որ տնօրեն Պոմպեոն չի կարող հակազդել նախագահին, երբ հարկ լինի: Երբ խոսքը մեր երկրի մասին կարևորագույն որոշումներ ընդունելուն կվերաբերի: Պոմպեոն ուշադրություն չի դարձնում օրենքի գերակայությանը և մե դաշնակիցների հետ գործընկերության անհրաժեշտությանը՝ նախընտրելով աջակցել միակողմանի գործողություններին և ուժի կիրառմանը»,- հայտարարել է Քունսը: