Time ամսագիրը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ չի ընդգրկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում:
Նախկին 4 տարիների ընթացքում Պուտինը այդ ցուցակներում առաջատար դիրք էր զբաղեցնում: 2018 թ. առաջատարների ցանկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, Չինաստանի առաջնորդ Սի Ցզիպենը, ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության գործը հետաքննորղ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, Բրիտանիայի արքայազն Հարին և նրա հարսնացու Մեգան Մարքլը, Սաուդյան Արաբիայի արքայազն Մահամադը: