2017թ. արդյունքներով՝ Բարսելոնը առաջատար է եվրոպական քաղաքների շարքում կոկաինի օգտագործման քանակով: Այսպիսին են Թմրանյութերի և թմրամոլության եվրոպական կենտրոնի մոնիտորինգի տվյալները: Ամեն տարի կենտրոնը նման հետազոտական վերլուծություն է կատարում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Կատալոնիայի մայրաքաղաքում 2015թ. օրական հազար մարդ օգտագործել է 969 մգ կոկաին: Հավանաբար այդ թիվը ներառում է ոչ միայն տեղացիներին, այլև բազմաթիվ զբոսաշրջիկների: Մինչ այդ առաջատարությունը Բելգիայի Անտվերպենից փոխանցվում էր Բրիտանիայի մայրաքաղաքին և հակառակը: