ԱՄՀ խորհրդի նիստի արդյունքների համաձայն հրապարակվել է զեկուցագիր, որում թվարկվում են համաշխարհային տնտեսության աճին սպառնացող վտանգները՝ գրում է kommersant.ru-ն:
Դրանց թվում են ֆինանսական խոցելիության աճը, առևտրի և աշխարհաքաղաքականության մեջ լարվածության աճը և միջազգային պարտքերի աննախադեպ բարձր մակարդակը: Զեկուցագրում նաև ասվում է, որ ապագայում տնտեսության աճը կարող են նվազեցնել ժողովրդագրական գործոնները և արտադրողականության աճի ցածր տեմպերը: