Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը վերսկսելու է իր միջուկային ծրագիրը, եթե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին չերկարաձգի հակաիրանական պատժամիջոցների սառեցումը, որ կասեցվել է 2015թ.:
«Մենք պետք է ունենանք գործողությունների մի շարք տարբերակներ, այդ ընտրանքները պատրաստ են, այդ թվում` նրանք, որոնք ներառում են միջուկային ոլորտում մեր գործունեության վերսկսումը ավելի մեծ ինտենսիվությամբ», – ասել է նախարարը CBS- ին տված հարցազրույցում:
Զարիֆը նաև նշել է, որ միջազգային հանրությունը չի կարող կոչ անել Իրանին միակողմանիորեն հավատարիմ մնալ գործարքին, որն արդեն խախտվել է: