Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը ունեն պատմական հնարավորություն ու պատասխանատվություն

Թվում էր, որ  2016 թվականի ապրիլյան պատերազմից  հետո և առավել ևս  հուլիսյան  դրամատիկ  զարգացումներից  հետո  Հայաստանում  քաշվում է  մի հստակ և  ուղիղ գիծ՝ հին և նոր Հայաստանների  միջև, ու սկսվում  է նորի կերտումը,  որովհետև  դրա  կենսականության,  անհրաժեշտության  հապաղելու  դեպքում  ահռելի  վտանգների  անխուսափելիության  հարցը թերևս  պետք է, որ  փակ  լիներ մինչ  այդ  զգալիորեն  փակ աչքով ու ականջով  իշխանության  համար:

Անցել է երկու տարի, ու  Հայաստանում  ներկայումս  դարձյալ  սահմանային վիճակ է:

Բարեբախտաբար, այդ վիճակը ստեղծվել է ոչ պատերազմով և ոչ էլ  Պարեկապահակային  ծառայության  գնդի գրավումով,  ու ստեղծվել է,  այսպես ասած, առանց  զոհերի, և հուսանք, որ այն այդպես էլ  կավարտվի՝ առանց զոհերի: Բայց խնդիրն, անշուշտ, միայն զոհերից  խուսափելը, առանց որևէ ողբերգական կամ ծանր կորստի  հանգուցալուծումը  չէ:

Ի վերջո, դա նվազագույն, անհրաժեշտ, բայց ոչ բավարար խնդիրն է: Որովհետև  հանգուցալուծումը  պահանջում է  բովանդակային  շոշափելի  բաղադրություն,  եզրահանգում,  պահանջում  է  որակապես  նոր իրավիճակ,  ոչ թե միայն  քարոզչական առումով:  Այլապես այսօր  հնարավոր  կլինի խուսափել  ողբերգական  հանգուցալուծումից,  բայց վաղը,  մեկ ամիս,  մեկ տարի  անց  երկիրը  դարձյալ կարող է  կանգնել  սահմանային  իրավիճակի  առաջ, եթե  լուծում չեն  գտնում  խորքային  համակարգային  խնդիրները,  եթե  իշխանությունը  շարունակում է,  այսպես ասած,  շախմատ  խաղալ,  բարեփոխումներ իրականացնելու,  խորքային և դինամիկ  փոփոխություններ  ապահովելու,  նոր որակ,  նոր դեմքեր,  նոր  գաղափարներ  հրապարակ  բերելու, բայց  դրանցով  հանդերձ նաև դրանց շուրջ հանրային   երկխոսության և մասնակցության մեխանիզմներ  ձևավորելու կամ հանրության  բերած նոր գաղափարների  շուրջ  գործակցելու  պատրաստակամության  փոխարեն:

«Ձեռքերը վեր» առանց բռնության կարգախոսով ներկայիս շարժումը իշխանության համար ևս մեկ, իսկ գուցե վերջին հնարավորությունն է ուշքի գալ և քաղաքականությունը կառուցել հանրային էներգիայի, ազատ մտքի և ազատ խոսքի, բազմակարծության և տեսակետների բազմազանության վրա, դրանով զսպել մարգինալ ռադիկալ դրսևորումները և Հայաստանը դուրս բերել իսկապես նոր հարթություն, որակապես նոր հարթություն, համակարգային լուծումների հարթություն: Կամ Հայաստանը այս անգամ էլ կհայտնվի փոսում՝ այս հնարավորությունը չօգտագործելու դեպքում, այս անգամ դաս չքաղելու դեպքում: Բայց արդեն փոսում, որից դուրս գալը կամ կլինի անհնար, կամ կհանեն արդեն բոլորովին ուրիշները, ընդամենը որպես խաղաքարտ, ոչ թե պետություն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի հետ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում