Thursday, 28 03 2024
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ

Երրորդ ուղին կամ Մարտի 1-ի այլընտրանքը

Ըստ ամենայնի` անարդյունք է ավարտվել նաև Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև հանդիպումը, որովհետև ընդդիմության առաջնորդը հանրահավաքում վերահաստատել է, որ իշխանության հետ պատրաստ է երկխոսել միայն Սերժ Սարգսյանի հեռացման օրակարգի շուրջ:

Ներքաղաքական էսկալացիան հասել է իր կուլմինացիային և երկրում թևածում է Մարտի 1-ի ուրվականը. քաղաքական հակամարտության երկու կողմերը միայն խորացնում են ճգնաժամը, փակուղին:

Հատկանշական է, որ իշխանությունները և նրա դեմ պայքարող հեղափոխական ընդդիմությունն ունեն, այսպես կոչված, արժեքային կամ վարքագծային ընդհանրություններ:

«Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը բնորոշ է միայն ավտորիտար մտածողությանը, որը հասարակությանն արհեստականորեն բաժանում է «սև-սպիտակի»` անտագոնիզմի փլատակների տակ թողնելով քաղաքական տեքստերը, ռացիոնալ մտածողությունը: Հենց տոլերանտության բացակայությունն է միավորում հայաստանյան բարիկադի երկու կողմերին:

Օրինակ` ի՞նչ երկխոսություն է ակնկալում Սերժ Սարգսյանը, երբ նույնիսկ փողոցային ալեկոծումների ֆոնին կատարում է վերանշանակումներ` ամբողջովին վերարտադրելով հին կառավարությունը: Օլիգոպոլ համակարգի շուրջ կոնսենսուս չի կարող լինել, որովհետ այսօրվա հուզումները, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանի տասնամյա անտաղանդ նախագահության հետևանք են:

Մյուս կողմից` ի՞նչ երկխոսության մասին է խոսքը, երբ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին համարում է քաղաքական դիակ:

Երկուստեք բացակայում են քաղաքական ուղերձները. իշխանության և հեղափոխականների պայքարը տեղավորվում է անտագոնիստական միջավայրում` կրելով ռեսուրսային կոշտ պայքարի բնույթ:

Ֆիզիկապես որևէ տարածք պահելը դարձել է ուժի ցուցադրության դրսևորում. քրեական դիմագիծ ունեցող տխրահռչակ Շմայսը և հեղափոխության ձգտող երիտասարդությունը փողոցները փակում են նույն մեթոդներով` նվաստացնելով սեփական տեսակետ ունեցող քաղաքացիների արժանապատվությունը, ազատ կարծիք ունենալու, տեղաշարժվելու մարդկանց իրավունքը:

Սերժ Սարգսյանը ձգտում է պետական և քաղաքական ինստիտուտները ենթարկեցնել օլիգոպոլ համակարգին, Նիկոլ Փաշինյանը` փողոցի դիկտատուրային: Այս պայմաններում երկխոսության տարածք, օրակարգ լինել չի կարող: Իշխանությունները և հեղափոխականները խցանում են քաղաքական կյանքի զարգացման ճանապարհը:

Մարտի 1-ի կրկնությունը կամ լյումպենի հեղափոխությունը զոհերի ու բռնությունների պատճառ են դառնալու` երկիրն իզգոյացնելով քաղաքակիրթ աշխարհից, անտագոնիզմի վիրուսով վարակելով քաղաքական, պետական համակարգերը:

Փրկությունը` երրորդ ուղու մեջ է, որը պետք է բացառի փոխադարձ բռնությունները, իրարամերժությունը: Եթե տեղի ունենա հասարակության այսօրվա աննախադեպ ակտիվության կապիտալացում, ապա ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծման ճանապարհով հնարավոր է հասնել իշխանության որակի բարձրացմանը կամ իշխանության լեգալ փոփոխությանը, եթե գործող իշխանությունը չկարողանա ադապտացվել քաղաքական բարձր նշաձողին:

Իշխանության բռնությունը չի կարող երաշխավորել կայունություն, անհանդուրժող փողոցը չի կարող նույնանալ որակական փոփոխությունների հետ: Բարեբախտաբար, կա երրորդ ուղի, որը ենթադրում է հասարակության ակտիվության ծառայեցումը բարեփոխումների օրակարգին և լուրջ համակարգային հիմքեր ունեցող ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորմանը: Երրորդ ուղին միակ ճանապարհն է, եթե չենք ուզում ժամացույցի սլաքները տաս տարով հետ տալ` հայտնվելով Մարտի 1-ի արյունոտ փակուղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում