Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Աջափնյակում 45-ամյա ամուսինը կնոջը բռնացնելով սիրեկանի հետ՝ բռունցքով ծակել է կնոջ թմբկաթաղանթը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ ավարտվել է Ջիվան Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

45-ամյա Ջիվան Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի օգոստոսի 17-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում մտնելով իրեն ու կնոջը՝ Ռիմա Մ.-ին (անունը փոխված է) համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարան, այնտեղ տեսել է կնոջ հետ սիրային կապի մեջ գտնվող Գ. Հ.-ին:

Ջիվան Ա.-ն, ըստ մեղադրանքի, տեսարանից վիրավորվելով, վիճել է կնոջ հետ, բռնություն է գործադրել՝ բռունցքներով հարվածներ է հասցրել կնոջ գլխին, դեմքին ու մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ դեմքի արյունազեղումների, ինչպես նաև ձախ ականջի թմբկաթաղանթի վնասվածքային թափածակման ձևով:

Ջիվան Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Դատարանում ամբաստանյալ Ջիվան Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե Ռիմայի հետ ամուսնացել է 2000 թվականին: Որոշ ժամանակ անց իր և կնոջ հարաբերությունները վատացել են: Իրենք պայմանավորվել են բնակվել նույն հարկի ներքո, բայց այլևս ամուսնական կյանք չվարել:

Ինքը մշտապես կասկածել է, որ կինը դավաճանում է իրեն: Հենց դա էլ հանդիսանում էր իրենց մշտական վեճերի պատճառը:

2017 թվականի օգոստոսի 16-ին ինքը որդու հետ գտնվել է իրենց գյուղական տանը: Որոշել է վերադառնալ Երևան:

Օգոստոսի լույս 17-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում հասնելով իրեն ու կնոջը պատկանող բնակարան՝ դրսի դռան մոտից տղամարդու ձայն է լսել: Որոշել է գազատար խողովակի օգնությամբ բարձրանալ ու հյուրասենյակի պատուհանից ներս մտնել:

Այդպես էլ արել է: Երբ ներս է մտել ու ոտքը դրել է բազմոցին, աղմուկ է բարձրացրել, որը լսելով՝ կինը՝ Ռիման, ննջասենյակից մերկ վիճակում դուրս է եկել ու մոտեցել է դռանը:

Ինքը Ռիմային մերկ տեսնելով՝ մոտեցել ու բռունցքով հարվածել է նրան: Ապա մտել է ննջասենյակ, անկողնում տեսել է մերկ տղամարդու: Նորից բռունցքով հարվածել է Ռիմային՝ չի հիշում՝ նրա մարմնի որ մասին է դիպել հարվածը:

Ինքը փորձել է անկողնում գտնվող մերկ տղամարդուն գցել հատակին, բայց կինը բռնել է իր ձեռքից ու չի թողել: Ինքը փորձել է հեռախոսով նկարել տեսարանը: Կինն ու նրա սիրեկանը քաշքշել են իրեն, ցանկացել են հեռախոսը վերցնել իր ձեռքից: Ինքը ձևացրել է, թե հեռախոսով խոսում ու ինչ-որ մեկին հրավիրում է, որ գա ու տեսնի, թե ինչ է կատարվում: Նրանք լսելով իր խոսքերը՝ արագ հագնվել ու դուրս են եկել տանից:

Ամբաստանյալը նշել է, որ կնոջը՝ Ռիմային հարվածել է երեք անգամ: Իսկ նրանց հեռանալուց հետո, երբ իր ինքնազգացողությունը վատացել է, գնացել է հարևանի տուն ու պատմել է կատարվածի մասին:

Ամբաստանյալը նշել է, որ երբ բնակարան է մտել, այն թափթված էր՝ սեղանին գարեջրի երկու շիշ կար: Տանը միայն կինն ու նրա սիրեկանն էին, որևէ այլ մարդ, այդ թվում՝ կնոջ գործընկերուհին, բնակարանում չէր:

Տուժող Ռիմա Մ.-ն, պատճառաբանելով, թե հարվածների հետևանքով վնասվել է ականջը, վիրահատության համար գումարի պահանջ էր ներկայացրել: Ամբաստանյալ Ջիվան Ա.-ն կնոջ ներկայացրած գումարային պահանջը անհիմն է համարել ու չի ընդունել:

Տուժող Ռիմա Մ.-ն հայտնել է, թե Ջիվանի հետ ամուսնացել է 2000 թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են 2 երեխա:

Ըստ Ռիմայի՝ 2015 թվականին իր ծնողներից նվիրատվությամբ ստացել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը, որի համասեփականատեր է դարձել նաև ամուսինը՝ Ջիվանը:

Իրենց համատեղ կյանքը համերաշխ չի եղել: Որոշել են ամուսնալուծվել: Համաձայնության են եկել բնակվել նույն հարկի տակ, բայց ամուսնական կյանք չեն վարել:

Դեպքի օրը Ջիվանն իրենց որդու հետ գտնվել է գյուղում: Ինքը դստեր ամուսնության առթիվ բնակարան է հրավիրել ընկերոջը՝ Գ.-ին, ում հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել մոտ երկուսուկես տարի: Հրավիրել է նաև ընկերուհուն, ում հետ աշխատում է նույն հացատանը:

Իրենք ճաշել են, երկու շիշ գարեջուր են խմել: Գտնվել են խոհանոցում, պատրաստվել են սուրճ խմել, երբ ձայն են լսել: Ինքը մոտեցել է դռանը:

Այդ պահին Ջիվանը պատուհանից մտել է բնակարան՝ հյուրասենյակ, անմիջապես հարձակվել է իր վրա, բռունցքներով հարվածներ է հասցրել իր դեմքին ու գլխին: Ինքը հիմնականում վնասվածքներ է ստացել դեմքի ու ականջի շրջաններում:

Ընկերը փորձել է միջամտել, թույլ չտալ, որ Ջիվանը հարվածի իրեն:

Ընկերուհին էլ է խոհանոցում եղել, նա ասել է, թե տաքսի կպատվիրի, որ բոլորը միասին հեռանան:

Տուժողն ասել է, թե չի կարող ասել՝ ամուսինն ինչու է հարձակվել իր վրա ու միանգամից հարվածներ հասցրել: Ինքը չի կարծել, որ նա այդ օրը կվերադառնա Երևան, բայց եթե իմանար էլ, որ գալու է, հյուրերին դարձյալ կհրավիրեր:

Իր ընկեր Գ.-ն առաջին անգամ էր իր տանը:

Տուժողը նշել է, թե ամուսնու հարվածներից վնասվել է իր ականջը, անհրաժեշտ է վիրահատություն, որի համար 100 հազար դրամ է պետք:

Ռիմայի ընկերուհին ցուցմունք է տվել, թե դեպքի պահին ինքն էլ է եղել բնակարանում, գտնվել է խոհանոցում: Անմիջապես դուրս է եկել բնակարանից: Հնարավոր է՝ այդ պատճառով Ռիմայի ամուսինն իրեն չի տեսել: Ինքը տաքսի է պատվիրել, Ռիման ու Գ.-ն տանից նույնպես դուրս են եկել, իր պատվիրած տաքսիով որոշ տարածություն անցել են իր հետ, ապա իջել ու հեռացել են՝ ինքը չգիտի՝ ուր են գնացել:

Ռիման հաջորդ օրը աշխատանքի չի ներկայացել, իրեն զանգել ու ասել է, որ ամուսնու ծեծի արդյունքում վնասվածքներ է ստացել: Նա աշխատանքի է ներկայացել տասն օր անց, նրա ստացած վնասվածքները դեռ ակնհայտ էին: Ռիման ասել է, թե ականջն էլ է վնասվել, բուժում է ստանում:

Վկա Գ.-ն հայտնել է, թե Ռիման իր ընկերուհին է, նրան ճանաչում է մոտ երեք տարի: Միասին աշխատել են: Ռիման ասել է, թե ամուսնալուծված է, բայց ամուսնու հետ նույն բնակարանում են ապրում:

Դեպքի օրը Ռիման իրեն ու ընկերուհուն հրավիրել է իր տուն՝ դստեր ամուսնության առթիվ: Ռիմային այցելել են ժամը 23-ի սահմաններում, ընթրել են, հետո պատրաստվել են սուրճ խմել խոհանոցում: Այդ ժամանակ հյուրասենյակի պատուհանից մտել է մի տղամարդ, հարվածներ է հասցրել Ռիմային՝ մեղադրելով դավաճանության համար: Ինքը փորձել է միջամտել:

Այնուհետև Ռիմայի հետ դուրս է եկել բնակարանից…

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Ջիվան Ա.-ի խնամքին է մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա:

Դատարանը հաշվի է առել, որ Ջիվան Ա.-ն կնոջը սիրեկանի հետ տեսնելով՝ հանրորեն վտանգավոր արարքը կատարել է հոգեճնշված վիճակում, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարել առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ ոչ մեծ ծանրության հանցանք կատարելը:

Ջիվան Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և դատապարտվել է 70 հազար դրամ տուգանքի:

Տուժողի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ տուժողին իրավունք վերապահելով պահանջը ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում