Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ

Առանձին լրատվամիջոցներ, խեղաթյուրելով իրականությունը, այսօր տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր Հրազդան քաղաքում անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանական մեքենան միտումնավոր մխրճվել է հավաքի մասնակիցների մեջ՝ վրաերթի ենթարկելով երկու անչափահասի:

Նախ՝ իրականում պատահարից տուժել է ոչ թե երկու, այլ մեկ անչափահաս, որը ներկայումս համապատասխան բուժօգնություն է ստանում: Երկրորդ՝ կատարվածի պատճառ է հանդիսացել ճանապարհի երթևեկելի մասում հավաքի մասնակից քաղաքացիների, ինչպես նաև ավտոմեքենաների արհեստական, միտումնավոր և հակաօրինական կուտակումը:

Ճանապարհահատվածը երթևեկելի դարձնելուն ուղղված աշխատանքների ընթացքում ոստիկանության ավտոմեքենայի վարորդը չի հասցրել արգելակել այն պատճառով, որ երեխան երթևեկելի հատվածում անօրինական հավաքի մասնակիցների շարքում պարզապես վազքով անցնելիս ինքն է հայտնվել մեքենայի դիմաց, ինչին նպաստել է նաև առջևից ընթացող ավտոմեքենայի անակնկալ և ոստիկանի պահանջներին հակառակ արգելակելը:

Հետևաբար նմանատիպ մեկնաբանությունները գնահատելով որպես ստեղծված լարված իրավիճակում հասարակական կարգը պաշտպանելու իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ անհանդուրժողական տրամադրությունների գեներացման դրսևորում՝ հարկ ենք համարում նշել, որ տեղի ունեցած ցավալի դեպքն ապօրինի հավաքը դադարեցնելու, դրա մասնակիցների կողմից ճանապարհներին երթևեկության համար արհեստականորեն խոչընդոտներ ստեղծելու, քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելու, նրանց իրավունքներն ու ազատությունները խոչընդոտելու, ինչպես նաև հասարակական անվտանգության դեմ հակաիրավական գործողություններից զերծ մնալու՝ ոստիկանության բազմաթիվ հորդորներն ու օրինական պահանջներն անտեսելու ուղղակի հետևանք է:

Բազմիցս նախազգուշացվել է, որ զանգվածային անկարգությունները, դրանց ընթացքում մասնակիցների կողմից հակաօրինական վարքագծի դրսևորումները կարող են առավել ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն հավաքներին անչափահասների մասնակցության, այլ նաև զանգվածային անկարգությունների տարատեսակ դրսևորումներին նրանց ուղղակի թե անուղղակի ներգրավման պայմաններում:

Հավաքների անչափահաս մասնակիցների ծնողներին հերթական անգամ հորդորում ենք առանձնակի ուշադրություն դարձնել իրենց երեխաների վարքագծին, միջոցներ ձեռնարկել հավաքների զանգվածային կուտակման վայրերում և հատկապես ճանապարհների երթևեկելի հատվածներում նրանց ներկայությունը բացառելու ուղղությամբ, հնարավորության դեպքում հեռացնելու հավաքների վայրերից:

Հակաիրավական գործողություններին, զանգվածային անկարգություններին անչափահասների մասնակցությունը խրախուսող ապօրինի հավաքների կազմակերպիչներին կոչ ենք անում առաջնորդվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներով, ինչը ՀՀ ոստիկանությանը հնարավորություն կտա պաշտպանել խաղաղ և օրինական հավաքների անցկացման սկզբունքով առաջնորդվող քաղաքացիների կյանքն ու առողջությունը և խուսափել նմանատիպ անցանկալի հետևանքներից:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում