Չինաստանում ցուցադրել են նոր Baojun E100 էլեկտրամոբիլը: Բրենդ Baojun E100-ը ստեղծել է General Motors-ը չինական SAIC և Wuling չինական ընկերությունների հետ համատեղ:
Չինական General Motors էլեկտրամոբիլը նախ և առաջ գրավում է իր գնով: Նրա արժեքը 5300 դոլար է, այսինքն այն աշխարհում ամենաէժան էլեկտրամոբիլն է:
Baojun E100-ը երկուտեղանոց քաղաքային ավտոմեքենա է՝ 3 մետրից էլ քիչ երկարությամբ: Առաջամասի դիզայնի մեջ զգացվում է Smart նոր սերնդի ազդեցությունը: