Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հանգուցալուծումը մոտ է` գուցե առաջիկա ժամերի, օրերի խնդիր

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարչապետ Սերժ Սարգսյանի՝ անհապաղ երկխոսություն սկսելու այսօրվա կոչին և կրկնել երեկվա հանրահավաքի ընթացքում ներկայացրած իր նախապայմանները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկխոսության դեպքում պատրաստ են քննարկել միայն Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռացման պայմանները: Միաժամանակ, ընդդիմության առաջնորդը կարծիք է հայտնել, որ Հայաստանում մարտի մեկը չի կարող կրկնվել: «Չեմ կարծում, որ կա ոստիկան, որը պատրաստ է մեզ վրա կրակել, հայ ազգի ցանկացած ներկայացուցչի կրակոց պետք է ուղղված լինի շփման գծից այն կողմ»,- ասել է Փաշինյանը:

Հայկական թավշյա հեղափոխության առաջնորդը այսօր մի քանի անգամ պնդել է, թե Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Ինչքանով է իրական Փաշինյանի այս պնդումը` ցույց կտա ժամանակը, սակայն փաստ է, որ նա ինքը կորցրել է քաղաքական համարժեքությունը` իրադարձությունները մոտեցնելով վտանգավոր հանգուցալուծման, ինչը կարող է շեշտակի հարված հասցնել պետական, քաղաքական ինստիտուտներին, դրանց հեղինակությանը:

Իրավիճակը գնալով դառնում է պայթունավտանգ` նմանվելով Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններին նախորդած համատեքստին: Այսօրվա իրականությունը տաս տարվա վաղեմության իրադարձություններից թերևս տարբերվում է մի քանի էական հանգամանքով:

2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման մոտիվացիան, քաղաքական օրակարգը շատ ավելի ռացիոնալ էր, որովհետև տասնյակ հազարավոր քաղաքացիներ Երևանի փողոցներում պաշտպանում էին օրինական ընտրությունների գաղափարը: «Սերժ հեռացիր» կարգսխոսը, եթե նույնիսկ բխում է հասարակության մի մասի սրտից, քաղաքական և իրավական տեսանկյունից լեգալ չէ, քանի դեռ սրբագրված չեն անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

2008-ի ընդդիմադիր հարթակը քաղաքական և հանրային լայն կոնսենսուսի դրսևորում էր, հարթակից հնչում էին քաղաքական ուղերձներ: Այսօրվա հուզումները միայն ձևով են կրեատիվ, իսկ դրանց քաղաքական բովանդակությունը զրոյական մակարդակի վրա է: Հանրապետության հրապարակի ամենօրյա հանրահավաքներն անցնում են սերիալային ժանրով` առանց քաղաքական ուղերձների և տեքստերի:

Սակայն այս օրերի և 2008-ի դրամատիկ իրադարձությունների ամենամեծ տարբերությունը քաղաքական հիմնական ակտրների վարքագծային տարբերությունն է: Տաս տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը ձգտում էր նվաճել քաղաքական տարածություն` լեգիտիմության հիմքից ամբողջովին զրկելով իշխանությանը: Մարտի 1-ը իշխանության, լուսանցքում գտնվող վարչախմբի արյունոտ ոճիրն էր: Այն օրերին իշխանությունը հույսը դրել էր միայն բռնությունների, ձերբակալությունների վրա` երկխոսությունը մերժելով ինքնին, ինչի տրամաբանական ավարտը դարձավ Մարտի 1-ը:

Այսօր իրավիճակն արմատապես տարբեր է. իշխանության տեքստերը շատ ավելի քաղաքական են, ինչի միջոցով նա փորձում է սահմանափակել հեղափոխական ձգտումներ ունեցող ընդդիմության մանևրելու հնարավորությունը:

Այսօր Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, մերժեց երկխոսելու Սերժ Սարգսյանի առաջարկությունը` ազատելով իշխանության ձեռքերը: Նիկոլ Փաշինյանի շարժման ողջ տրամաբանությունը կառուցված է հեղափոխականության, էմոցիաների վրա, ինչն անխուսափելի խցանում է առաջացրել հենց շարժման զարգացման, ինստիտուցիոնալացման ճանապարհին:

Քիչ առաջ իշխանությունը գնաց, ըստ էության, աննախադեպ քայլի. Հանրապետության հրապարակ էր եկել նախագահ Արմեն Սարգսյանը, ով ցուցարարների ներկայությամբ ևս մեկ անգամ Փաշինյանին հորդորել է` գնալ երկխոսության:

Եթե այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակի հրաժարվել երկխոսությունից, ապա լեգիտիմացնում է իշխանության հնարավոր բռնությունները, ձերբակալությունները:

Հանգուցալուծումը մոտ է` գուցե առաջիկա ժամերի, օրերի խնդիր: 2018-ի հանգուցալուծումը դարձյալ քաղաքական բաղադրիչ չի ունենալու` Հայաստանն ու նրա հասարակությանը դարձնելով իշխանության ավտորիտարիզմի և ընդդիմության հեղափոխական ամբիցիաների փորձադաշտ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում