Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նախորդ դարից եկած համակարգը երիտասարդությանը չի բավարարում, սրա հետ պետք է հաշվի նստել․ Ռուբեն Բաբայան

Այս համակարգը նախորդ դարից է, այս համակարգը չարդարացված է,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։

«Չեմ կարծում, որ իրականում պահանջ կա դեմքը, անունը կամ անձին փոխելու, եթե այդպես է՝ շատ շուտ նոր ալիք կգա։ Սրա հետ պետք է հաշվի նստել։ Կամ պետք է շարունակենք առաջ գնալ դեպի «պայծառ անցյալ» կարգախոսով, կամ էլ պետք է փորձենք դառնալ 21-րդ դարի պետություն՝ ժամանակի թելադրած բոլոր կանոններվ, և փորձել գտնել մեր տեղը, քաղաքակիրթ տեղը։ Մեր հասարակությունը ապացուցում է, որ մեր մոտ չեն անցնում այն մոդելները, որոնք ընդունված են ասիական երկրներում։ Մենք իսկապես ուրիշ ժողովուրդ ենք, և պատկանում ենք ուրիշ քաղաքակրթության։ Կարծում եմ՝ լուծումները բանակցություններն են, բայց պետք է հասկանանք՝ ինչի շուրջ ենք բանակցում, բանակցում ենք արդյոք անարյուն և անցնցում իշխանությունը հանձնելո՞ւ, թե՞ բանակցում ենք համակարգը փոխելու վերաբերյալ»։

Ռուբեն Բաբայանը նշեց, որ բոլոր դեպքերում մենք ստորագրում ենք, որ այս համակարգը իրեն չի արդարացնում։ Նա նկատեց նաև, որ յուրաքանչյուր մարդ, որպես անձ, անփոխարինելի է, յուրաքանչյուր պաշտոնյա փոխարինելի, ինչը մեր մոտ հակառակ կերպով է արտահայտված։

«Սա արժեքային մոտեցում է։ Պետք չէ ման գալ բարի և հրաշալի ղեկավար, անիմաստ է դա, ոչ թե նման մարդիկ չկան, այլ անիմաստ է մարդու բարոյական կերպարի վրա կառուցել երկիրը, ամենաճիշտ մեթոդը դա վերահսկողությունն է»։

Խոսելով շարունակվող պայքարի մասին, Ռուբեն Բաբայանն ասաց, որ չէր ցանկանա հաշվարկների մեջ մտներ նաև ապրիլի 24-ը, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ հնարավոր չէ խուսափել նրանից, ինչ առջևից է գալիս։

«Երբ երկար են շարունակվում նման երևույթները և չեն գտնվում լուծումները, նրանք որոշակի չափով դառնում են անկառավարելի։ Նրանք, ովքեր նախաձեռնել էին այս ամենը, դառնում են սրա կատարողները, ոչ թե տանողները։ Այսօրվա մեր վիճակը ապացուցում է, որ հաղթանակած ուժ չկա»- եզրափակեց Ռուբեն Բաբայանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում