Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Վատագույն սցենարի դեպքում կմիջամտի ոչ թե ռուսական, այլ հայկական բանակը

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրամիությունը և ո՛չ էլ Միացյալ Նահանգները մտադիր չեն միջամտել Հայաստանի ներքին գործերին: Բոլորն էլ հասկանում են, որ սա ներքին քաղաքականություն է՝ կապված սահմանադրական բարեփոխումների և Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը՝ խոսելով Հայաստանում ընթացող հակակառավարական ցույցերի մասին:

Քաղաքագետը բացառում է այն տարբերակը, որ ռուսական զորքերը կարող են օգտագործվել Հայաստանի ներքին խնդիրները լուծելու համար:

 – Պարոն Կռիլով, ինչպե՞ս են Ռուսաստանում գնահատում Հայաստանի իրադարձությունները: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս իրավիճակի մասին:

Ռուսաստանում Հայաստանի իրադարձություններին նայում են հանգիստ, բայց մտահոգությամբ: Ինչպես Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը, այնպես էլ Ռուսաստանը մտավախություն ունեն, որ իրադարձությունները կարող են գնալ բռնության ճանապարհով, այդ պատճառով այս իրավիճակը մտահոգություն է առաջացնում բոլորի մոտ: Սակայն նրանցից որևէ մեկը որևէ դեպքում մտադիր չէ միջամտել Հայաստանի ներքին խնդիրներին: Բոլորն էլ հասկանում են, որ սա ներքին քաղաքականություն է՝ կապված սահմանադրական բարեփոխումների, երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի ընտրության հետ, բայց դա հայ ժողովրդի ներքին գործն է, և բոլորը հույս ունեն, որ իրավիճակը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով և ի շահ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման:

– Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը կհասնի՞ լուրջ փոփոխությունների, որպեսզի Սերժ Սարգսյանը հրաժարվի վարչապետի պաշտոնից: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները:

– Անհնար է կանխատեսել, թե ինչի կհանգեցնի այս իրավիճակը: Այն կարող է զարգանալ տարբեր սցենարներով: Տարբերակներից մեկը քաղաքացիական պատերազմն է, որը կործանարար կլինի Հայաստանի համար: Ակնհայտ է, որ նման հարևանների առկայության պարագայում դա պարզապես ինքնասպանություն կլինի Հայաստանի համար: Բարեբախտաբար, այս սցենարն ամենահավանականը չէ: Ընդդիմությունը միավորված չէ: Ըստ էության, կա ընդամենը մեկ առաջնորդ, որն իր հետևից է տանում հասարակության երիտասարդ հատվածին, և չի կարելի ասել, թե սա զինված ապստամբություն է: Մյուս տարբերակը երկխոսությունն է: Երեկ ելույթ ունեցավ Դավիթ Շահնազարյանը՝ առաջարկելով ուղիղ երկխոսություն սկսել իշխանության և ցուցարարների միջև: Բայց այս սցենարն էլ քիչ հավանական է: Դժվար է պատկերացնել, թե ինչպես տեղի կունենա այդ երկխոսությունը: Իշխանությունները դուրս կգան հրապարակ, և երիտասարդները նեխած ձվեր կնետեն նրանց վրա: Գուցե բողոքի ցույցերը էներգիա բաց կթողնեն, ճնշում կգործադրեն իշխանությունների վրա՝ նրանց ցույց տալով, որ այն, ինչ անում է կառավարությունը հասարակության համար, անընդունելի է, և իշխանությունները կգնան փոփոխությունների, զիջումների: Կարելի է ենթադրել, որ փոփոխություններ կլինեն իշխանության ներսում: Ենթադրում եմ, որ կարող են ճշգտրվել վարչապետի և նախագահի լիազորությունները:

– Հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում և սերտ կապերը Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ Մոսկվան կարո՞ղ ինչ-որ պահի միջամտել կամ ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որպեսզի ուժ կիրառեն ցուցարարների նկատմամբ:

– Իսկ ի՞նչ իմաստ ունի, որ Ռուսաստանի իշխանությունները խառնվեն Հայաստանի ներքին կոնֆլիկտներին: Մի բան կարելի հաստատ ասել, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ Միացյալ Նահանգները ուղղակիորեն չեն միջամտի Հայաստանի ներքին իրավիճակին: Նրանք կսպասեն, որ իրավիճակը հանգուցալուծվի այս կամ այն ճանապարհով: Եվ, իհարկե, նույնիսկ ակնարկ չի կարող լինել այն մասին, որ ռուսական զորքերը կարող են օգտագործվել Հայաստանի ներքին խնդիրները լուծելու համար: Եթե իրավիճակը զարգանա վատագույն սցենարով, ապա ավելի հավանական է, որ իր վճռական խոսքն ասի հայկական բանակը: Սա ավելի հավանական սցենար է, քան ցանկացած արտաքին միջամտություն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում