Արդեն տևական ժամանակ է լարված իրավիճակ է Մաշտոցի պողոտայում. ցուցարարներն ու ավտոմեքենաները փակել են Մաշտոցի պողոտա- Թումանյան խաչմերուկը: Սիլվա անունով վարորդը մեքենան կանգնեցրել էր փողոցի մեջտեղում և հրաժարվում էր ազատել փողոցը: Ոստիկանները սկսեցին հրել մեքենան, սակայն շատ հեռու տանել չկարողացան:
Նրանք կոտրեցին մեքենայի պետհամարանիշը, աղջկան էլ բերման ենթարկեցին:
Ոստիկանները աշխատանքներ են տանում խաչմերուկը բացելու համար, սակայն վարորդները մեքենաներով կրկին փակում են այն: Նրանք կանգնեցրել են մեքենաները ճանապարհի բանուկ մասերում և ազդանշաններ են տալիս:
Խաչմերուկը մերթընդմերթ բացվում է, սակայն վարորդները կրկին փակում են ճանապարհը: