Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Յուրան, Լևոնն ու Ռոբերտը․ ինչու քայլ չի անում Հենրիխ Մխիթարյանը

Երեկ Երևանի Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդական շարժմանն իր աջակցությունն է հայտնում հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հրապարակում գտնվող ժողովրդին աջակցել են նաև մեր ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ՝ պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ու կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը:

«Սա այն պատկերն է, որը լավագույնս նկարագրում է մեր ազգը։ Մարդիկ միասին, կողք-կողքի՝ անկախ տարիքից ու սեռից։ Ոստիկաննե՛ր, դադարեցրեք բռնությունները ձեր քույրերի ու եղբայրների հանդեպ։ Մեր ազգը մի թիմ է, ու մեծ ազգ ունենալու համար մենք պետք է մեծ թիմ լինենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Մովսիսյանը:

«Ամեն օր հետևելով Հայաստանում ծավալվող իրադարձություններին, ավելի եմ համոզվում, որ հայերն իրենց բացարձակ մեծամասնությամբ արժանի են աշխարհի բարիքներին։ Մի փոքր պայմաններ ստեղծելու դեպքում մեր ժողովուրդը ստեղծում ա, սիրում ա, բարի ա ու ազատ: Էսքան ստեղծագործ ու կրեատիվ (կարևորը ժպիտով) գործողություններ: Ջահելությունը բա: Միայն կարելի ա ծափահարել ու աջակցել: Էն մարդիկ, ովքեր իշխանություն ունեն ու կարող են փոփոխությունների գնալ, խնդրում եմ քայլ արեք: Էդ քայլը տասնապատիկ ձեզ լավության տեսքով հետ կգա։ Մի ջարդեք էս մեր սերնդի ազատ, արդար ապրելու հույսերը։ Քայլ արեք, ու անգամ ձեզ կսիրեն»,- հայտարարել է Պաչաջյանը:

Հենո, Հենո, երեկ վանկարկում էին Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներ, պահանջելով, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս ասի իր խոսքը: Մեր համաերկրացիները շարունակ հպարտանում են Մխիթարյանի խաղով, շարունակ աջակցում և ոգևորում են նրան: Հիմա շատերը կասեն, թե պետք չէ սպորտը քաղաքականացնել, և որ Մխիթարյանը պարտավոր չէ իր զորակցությունը հայտնել ժողովրդին: Այո, պարտավոր չէ: Պարտավոր չէր նաև Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Լևոն Պաչաջյանը: Այս տղաները, որպես Հայաստանի քաղաքացի, արտահայտեցին իրենց վերաբերմունքը լարված և մտահոգիչ զարգացումների պահին: Գիտակեցել է պետք, որ անկախ մասնագիտությունից, մենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք: Բնական է, որ կարծիքները պետք է լինեն տարբեր: Ժողովրդական շարժման վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել հասարակական գործիչներ, որոնց հայացքները ամենևին ընդդիմադիր չեն: «…Չգիտեմ` ինչով կավարտվի այս ամենը, բայց շատ կուզեի, որ ավարտը լիներ խաղար ու արդար։ Իմ ձայնն եմ միացնում բոլոր նրանց, ովքեր դեմ են բռնությանը»,- հայտարարել էր հայտնի երգչուհի Սիրուշոն։ Ստեղծված իրավիճակում լռությունն ու անտարբերությունը թերևս ամենաանընդունելին է: Մանավանդ որ հազարավոր քաղաքացիներ սպասում են իրենց կուռքի քայլին: «Այսօր ժողովրդական շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և Լևոն Պաչաջյանը։

«Հենո ջան, քո մի քանի միլիոն երկրպագուները սպասում են քո աջակցությանը»,- նման հայտարարություն է տարածել Լոնդոնի «Արսենալ»-ի հայ երկրպագուների ֆեյսբուքյան էջը։ Սերժ Սարգսյանը Հենրիխ Մխիթարյանին մեդալ է տվել: Մխիթարյանը, կարծես, վատ հարաբերությունների մեջ չէ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որը Սերժ Սարգսյանի հենասյուներից մեկն է: Հասկանալի է, որ դժվար է դուրս գալ մի մարդու դեմ, որը «քեզ» մեդալ է տվել: Մխիթարյանից ոչ ոք չի պահաջնում դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ: Այստեղ գլխավորը քաղաքացիական գիտակցությունն է, որը սովորաբար դրսևորում են հայտնի մարդիկ: Այսօր հասարակությունը սպասում է Մխիթարյանին: Երբ ԲԿՄԱ-ի դեմ խաղում մեր ֆուտբոլիստը վնասվածք ստացավ, հարյուր հազարավոր երկրպագուներ մեծ ցավ էին ապրում: Նրանք նամակների, հայտարարությունների տեսքով շարունակ աջակցում էին Մխիթարյանին:

Կարծում ենք՝ այսօր փողոց դուրս եկած քաղաքացին արժանի է, որպեսզի հանրահայտ ֆուտբոլիստի կողմից գոնե հեռագրի տեսքով աջակցություն ստանա: Մխիթարյանը տարիներ շարունակ աչքի է ընկել բարեգործությամբ և օժտված է բարձր մարդկային որակներով: Ուստի կարծում ենք, որ սիրված ֆուտբոլիստի հայտարարությունը երկար սպասեցնել չի տա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում