«Ստեղծված իրավիճակը քաղաքագիտորեն և հասարակագիտորեն շատ հետաքրքիր է և փաստորեն հաստատեց այն պնդումները, որ Հայաստանում ստեղծվել է հեղափոխական վիճակ, ներքևները չեն ուզում և վերևները չեն կարողանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ հավելելով, որ այս իրավիճակը հաստատում է մի շատ հետաքրքիր իրողություն՝ Հայաստանի և՛ իշխանությունը, և ընդդիմադիր քաղաքական դաշտը կարծես չեն տիրապետում բավարար միջոցների այդ հեղափոխական իրավիճակը ինչ-որ հանգուցալուծման հասցնելու։
Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն ավելի առարկայական էր, քան մեր երկրի նախագահի հայտարարությունը։ Նարինե Դիլբարյանի խոսքով՝ պետք է հռչակենք այն արժեքները, որի ուղղությամբ գնում ենք։
«Ե՛վ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը հայտնվել են գրեթե նույն մեկնարկային վիճակում, Սերժ Սարգսյանը նույնպես թիմ չունի։ Մի քանիսը նշանակվեցին, որ կարելի է ասել վերանշանանակումներ էին»,-հավելեց նա։
Ամբողջությամբ՝ հարցազրույցում: