Friday, 19 04 2024
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին

Հանկարծ չփորձեք ուժ կիրառել. Ռազմիկ Պետրոսյանը՝ իշխանություններին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, ի՞նչ կարծիք ունեք այս օրերին փողոցում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Իրավիճակի հանգուցալուծման ի՞նչ ելքեր եք տեսնում։

-Շատ հզոր շարժում է։ Այսօր մեր երիտասարդության պահվածքով հպարտություն եմ ապրում։ Յուրաքանչյուր գիտակից հայի համար սա մեծ հպարտություն է, մենք մեր հնարավորությունների չափով, մեր աջակցությամբ պետք է զորավիգ լինենք շարժմանը, որպեսզի բերի իրական հաղթանակի։

-Կարծում եք՝ այս անգամ հնարավոր կլինի՞ հաղթանակ գրանցել։

-Հաջողության ամենագլխավոր գրավականը երիտասարդության ակտիվությունն է, պայքարի ոչ ստանդարտ ձևը։ Սա մի մարտավարություն է, որ ոչ ոք չի կարողանում հակաքայլ կիրառել։ Ոստիկանության ցայտնոտի մեջ լինելը նրանից է, որ մարդիկ շատ քաղաքակիրթ ու բարձր մակարդակով են գործում։ Երիտասարդության մարտավարությունը ապշեցնող է։ Ես կոչ եմ անում իշխանություններին՝ հանկարծ չփորձեք ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, այս ոգին կոտրել՝ նշանակում է բացարձակապես սպանել պետություն հասկացողությունը։ Եթե վաղվա իրենց ապագան կերտելու համար երիտասարդությունը պայքարում է՝ դրանից բարձր արժեք այլևս գոյություն չունի։

-Հնարավո՞ր է՝ ամեն դեպքում իշխանությունը գնա ուժային լուծման։

Իրենք կամիկաձե չեն, որ նման բան անեն, իրենց գլխին չեն ուզենա փորձանք բերել։ Յուրաքանչյուր ուժի ցուցադրում հազարապատկելու է ժողովրդի քանակը։ Նրանք, ովքեր այսօր չեն մասնակցում, դիտորդի դերում են՝ վաղը ևս կմիանան։ Ես որպես զինվոր առաջին գծում կանգնած եմ, իմ հայրենիքն եմ պաշտպանում, բայց երբ տեսնեմ՝ իմ ծնողին ուժային մեթոդներով փողոցում քարշ են տալիս՝ հոգեբանորեն կկոտրվեմ։ Շատ քաղաքակիրթ է ու խաղաղ է, ոչ մի ծայրահեղ քայլ չեն անում, ոստիկանի հասցեին ոչ մի անպատիվ խոսք չեն ասում։ Հումորով մարդիկ ասում էին՝ երևի բյուջեում գումար չկա և վարչական տույժ տալու համար մարդկանց տանում են, որ 50.000 դրամ տան, նույնիսկ դա կարող է իրականություն է, այդպես չի կարելի։ Այս երիտասարդների ոգին ամենաբարձր արժենք է, այսպես է պետություն ստեղծվում։

-Ձեր մարտական ընկեր Գագիկ Մելքոնյանն ասել էր, որ համակարգում չկա երկրորդը, որը ղարաբաղյան հիմնահարցին ավելի լավ է տիրապետում, քան Սերժ Սարգսյանը, ի՞նչ կլինի ղարաբաղյան հարցում, եթե ցուցարարները հասնեն հաջողության, ու Սարգսյանը հեռանա իշխանությունից։

Իր խոսքը վերաբերել է իրենց համակարգին։ Այսօր մեր Հայաստանում այնքան մեծ արժեք ներկայացնող մեծություններ կան, մեր ուղեղները, մեր գիտնականները դրսում են։ Մեր արժեքների գինը մենակ մենք չգիտենք։ Ոչ մեկ իր տեղում չէ, այդ տեղերը զբաղեղցրել են այն մարդիկ, որոնք ունակ չեն ու իրենց տեղում։ Իրենք կատարածու ու քծնող են։ Ես չեմ ուզում՝ մեր մատաղ սերունդն այդպես դաստիարակվի։ Այսօր մենք սովետական կեղտի ճանապարհն ենք բռնում։ Իշխանության ղեկը այսօր դարձել են այն մարդիկ, ովքեր շողոքորթելով, ցուցամոլությամբ են զբաղված, կեղծ պատմություններ գրելով կեղծ հերոսներ են ձևանում։ Արժեք ներկայացնող մարդիկ տեղ չունեն ու լքել են երկիրը։ Մենք դա պետք է կարողանանք հետ բերել։ Մենք տարիքով ավագ սերունդ ենք, մեր դրական փորձն էլ փոխանցենք երիտասարդներին, վատը չպետք է ընդօրինակեն։ Այս համակարգը պետք է ամբողջությամբ փոխվի։

-Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել՝ դուք աջակցում եք այս շարժմանը։

Ես շարժման կողքն եմ, մնալու եմ բոլոր մարտական ընկերներիս հետ։ Մեր դաշինքը միշտ էլ ժողովրդի կողքին է եղել, մենք մեր երեխաների, մեր պայքարող ընկերների կողքին ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում