Wednesday, 24 04 2024
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է

Խաղաքարտերը բացվում են, սկսվում է բաց խաղ

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում և թերևս ամբողջ Հայաստանում սկսված շարժման յոթերորդ օրը երևի թե հնարավոր է գնահատել որպես խաղաքարտերի զգալի բացման օր, ընդ որում՝ այդ բառի ամենևին ոչ խորհրդապահական իմաստով: Պարզապես շատ հարցեր և դիրքորոշումներ որոշակիացան և՛ փողոցում, և՛ իշխանությունում: Իհարկե, դրանք ամենևին սպառիչ որոշակիացումներ չէին և ոչ միայն չէին տալիս բոլոր հարցերի պատասխանները, այլ նաև ինքնին առաջացնում են նորերը և ոչ պակաս կարևորները, քան կային արդեն իսկ: Սակայն իրավիճակի զարգացումը, նոր փուլը, որի մասին մենք խոսել էինք երկու օր առաջ, արդեն իսկ դրսևորվում է որոշակիորեն ավելի բաց խաղով:

Ապրիլի 20-ը կամ յոթերորդ օրը, այսպես ասած, սկսվեց երկխոսության մասին դրանից մեկ օր առաջ իշխանության արած հայտարարությունների շարունակությամբ և ինտենսիվացմամբ, նույնիսկ որոշակի քայլերով, սակայն ավելի շատ հենց իշխանական շրջանակում: Երևան ժամանեց Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ հայտարարելով, որ արյունահեղությունն ու բախումը անթույլատրելի են, և պետք է երկխոսություն ժողովրդին ներկայացնող բոլոր ուժերի շրջանակում: Կիլիկիո կաթողիկոսն ու Գարեգին Երկրորդը այդ թեմայով այցելեցին Սերժ Սարգսյանին ու Արմեն Սարգսյանին: Ի՞նչ է մտածում երկխոսության մասին կոնկրետ Սերժ Սարգսյանը, ի՞նչ է պատկերացնում, առայժմ պարզ չէ: Փոխարենը պարզվեց, որ երկխոսության պատրաստ է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Թե ինչի շուրջ է իշխանությունը պատրաստ երկխոսության, դեռ պարզ չէ: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ երկխոսության, այսպես ասած, գնացքը գնացել է, իշխանությունը արդեն պատկանում է ժողովրդին, և իրենք ՀՀԿ-ի հետ պատրաստ են քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմաններն ու արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացումը:

Մաքսիմալիստակա՞ն է Փաշինյանի այդ պայմանը կամ պահանջը, իռացիոնա՞լ, որ թելադրված է շարժման առաջ բերած ոգևորության ալիքի ազդեցությամբ, բայց ոչ իրավիճակի ամբողջական և մանրակրկիտ գնահատման, թե՞ ամեն ինչ իսկապես հաշվարկված է, և Սերժ Սարգսյանն իսկապես կանգնել է կա՛մ բռնության և ուժի միջոցով հանգուցալուծման փորձի, կա՛մ հրաժարականի միջոցով իրավիճակի լիցքաթափման անհրաժեշտության առաջ: Մյուս կողմից, սակայն, Փաշինյանը, փաստորեն, չի դնում միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց, այլ խորհրդարանի լուծարման, արտահերթ ընտրության, և այս դեպքում ՀՀԿ-ն հազիվ թե կարողանա նման իրավիճակում ոչ միայն մեծամասնություն ապահովել, այլ նույնիսկ հայտնվել խորհրդարանում: Ըստ այդմ՝ խնդիրը ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ ՀՀԿ-ում ներառված տարբեր թևերի դաշտում է, առնչվում է նրանց:

Այս տեսանկյունից առավել հրատապ է դառնում հարցը, որ տվել ենք այս օրերին և դիտարկել հնարավոր կոնֆիգուրացիաները, թե ինչքանով է ստեղծված իրավիճակում միատարր իշխանությունը՝ առնվազն իր մոտիվացիաներում: Մյուս կողմից՝ իշխանությանը թերագնահատելը թերևս կարող է լինել ամենավատ ծառայությունը, որ կմատուցվի հանրությանը: Ըստ այդմ՝ պետք է մշտապես, ուղղակի աքսիոմատիկ կերպով միշտ պատրաստ լինել իշխանության հետ աշխատանքային հարաբերության, ոչ «ընկած իշխանություն» վերցնելուն կամ «գցած իշխանություն» վերցնելուն: Դա գուցե հնչեղ տերմինաբանություն է, սակայն իրականությունն այն  է, որ իշխանությունը ցանկացած դեպքում աշխատանքի խնդիր է, և ակնհայտ է, որ այստեղ հարցն այն է, թե ով է ավելի լավ ու ավելի գրագետ աշխատելու՝ հանրությո՞ւնը, թե՞ գործող իշխանությունը: Դա էլ ենթադրում է օրակարգի և սցենարների բազմազանություն, ճկունություն: Կասկած չկա, որ իշխանության պաշարում ներկայումս կան ամենատարբեր սցենարներ՝ ուժային հանգուցալուծումից մինչև արդյունավետ և առարկայական երկխոսություն, և գուցե նույնիսկ Սերժ Սարգսյանի հրաժարական՝ ծայրահեղ դեպքում թեկուզ: Այդ սցենարներն անկասկած պայմանավորված են ներիշխանական թևերի ներքին մոտիվացիաներով:

Մի բան երևի թե ակնհայտ է, որ իրավիճակն այլևս հնարավոր չէ պահել այն կոնֆիգուրացիայով, որի մասին հայտարարվել էր Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հայտնի զրույցի արդյունքում: Այդ կոֆիգուրացիայով իշխանություն այլևս չկա էլ: Իսկ ինչպիսին է այն ներկայումս, բավական բարդ է ասել: Դեռ ոչ բոլոր խաղաքարտերն են բաց այդ իմաստով: Դեռ չի որոշակիացրել դիրքը երկրորդ ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը: Նա մնում է ընդդիմության գործառույթը մինչև վերջ կատարելո՞ւ, թե՞ այլևս չկա դրա իմաստն ու անհրաժեշտությունը առաջին հերթին ՀՀԿ-ի համար, Սերժ Սարգսյանի համար, նաև Ծառուկյանի համար, քանի որ փողոցը փոխում է ընդդիմադիր դիսկուրսը, իսկ Ծառուկյանը երևի թե այդ դիսկուրսի դաշտում չէ և չի լինի մի շարք օբյեկտիվ պատճառներով: Ինչպիսին է իշխանության մեջ ուժային և խաղաղ երկխոսության հանգուցալուծման կողմնակիցների հարաբերակցությունը, ինչպիսին է այդ կողմնակիցների կազմը, և ընդհանրապես կա՞ նման հստակ բաժանում, թե ոչ:

Հարցերը իսկապես շատ են, սակայն երևի թե անհերքելի է, որ իրավիճակը մոտ է հանգուցալուծման, քանի որ այն հազիվ թե երկար շարունակվի այս տրամաբանությամբ: Գլխավորը և անբեկանելին այն է, որ ուժային հանգուցալուծումը ուղղակի կսպանի Հայաստանը բառի բուն իմաստով՝ լինելով Մարտի 1-ի ստուգողական կրակոցը տասը տարի անց: Ժամանակն ու պատմությունը դա չեն ների ոչ մեկին՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում