ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ժամանակին չեն տեղեկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգի մասին՝ 2017 թվականի հունվարին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշտամբել է Մայքլ Ֆլինին, ով նախագահի օգնականն էր՝ ազգային անվտանգության գծով։ Այս մասին հայտնի է դարձել Ջեյմս Քոմիի գրառումից, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀԴԲ–ի տնօրենի պաշտոնը,– հաղորդում է Associated Press-ը։
Քոմիի խոսքերով՝ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ ճաշի ժամանակ, շնորհակալություն է հայտնել նրան, որ նա «առաջինն է շնորհավորել իրեն՝ երդմնակալության կապակցությամբ»։ Այդ ժամանակ Ֆլինը միջամտել է, նշելով, որ առաջինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է եղել։ Նա նաև ասել է, որ որոշվել է հետաձգել պատասխան զանգը՝ Մոսկվա։ Դա շատ է բարկացրել Թրամփին։ Ինչպես նշում է The Guardian-ը՝ ԱՄՆ նախագահին հաղորդել են Պուտինի զանգի մասին միայն վեց օր անց։