Էմիլիա Քլարկը ցույց է տվել նկարահանման հրապարակի մի մասն ու իր թրեյլերը։ Հոլովակում կոչ են անում նվիրատվություն անել Բուժքույրերի թագավորական քոլեջին։
Էմիլիա Քլարկը, Դեյեներիս Թարգարիենի դերակատարը «Գահերի տիրակալը» ֆիլում, հոլովակ է նկարահանել, որտեղ ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի հեռուստասերիալի նկարահանման հրապարակը։ Տեսահոլովակը ապրիլի 19-ին հրապարակվել է Youtube ալիքում։
Տեսանյութում դերասանուհին ցույց է տալիս հրապարակի մի մասն ու իր թրեյլերը, որտեղ Ջեյսոն Մոմոայի լուսանկարներն են կախված (Հալա Դրոգոյին մարմնավորած դերասանը)։
Տեսահոլովակը նկարահանվել է բարեգործական նպատակով. կոչ անում սերիալի երկրպագուներին նվիրատվություն անել Թագավորական քոլեջի բուժքույրերի հիմնադրամին։