ԻՏՁՄ ղեկավար Կարեն Վարդանյանը թերահավատորեն է մոտենում այս օրերին ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքներին․ «Նիկոլ Փաշինյանը շարժվում է «Ղարաբաղ կոմիտեի» պրինցիպով: Հեղափոխության կորիզը դեռևս չի երևում, հաղթանակի պատկերը չկա: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է հաջողել Նիկոլին, ինձ հետաքրքիր է ինչ է արել ժողովուրդը, իսկ ժողովրդին կհաջողի մի բան անել, եթե ժողովուրդը կառույցներ ստեղծի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վարդանյանը:
Կարեն Վարդանյանը կարծում է Սերժ սարգսյանին վարչապետի պաշտոնում մնալ պարտադրել են արտաքին ուժերը․ «Տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանը համաձայնվեց նորից վարչապետ դառնալ, կարծում եմ արտաքին ուժերը ստիպեցին: Սերժ Սարգսյանը ընկել է ծուղակը»:
Վարդանյանի խոսքերով՝ սա 30 տարվա անտաղանդ կառավմարման հետևանք է, որը ժամանակ առ ժամանակ պայթում է: