Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի ու այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները` ՄԻՊ աշխատակազմը կոչ է անում հավաքի ու երթերի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին բացառել ատելության որևէ խոսք կամ բռնության կոչ: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքից:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակային գրառումների ու մեկնաբանությունների մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ նախորդ մի քանի օրերի ընթացքում զգալիորեն աճել են ատելության խոսքն ու բռնության կոչերը:
Սոցիալական ցանցերի, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների, հատկապես՝ ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակումների շուրջօրյա դիտարկումը վկայում է, որ աճել է հավաքի մասնակիցների կողմից հանրային մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության ծառայողների նկատմամբ վիրավորական արտահայտություններ հնչեցնելն ու ծաղրանքը:
Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի ու այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները` կոչ ենք անում հավաքի ու երթերի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին բացառել ատելության որևէ խոսք կամ բռնության կոչ:
Դա առաջացնում է լարվածություն և կարող է հանգեցնել բռնության դեպքերի»,- նշված է ՄԻՊ-ի պաշտոնական կայքում: