Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Եթե Փաշինյանը գա իշխանության, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կվատթարանան. Զատուլին

Ռուսաստանի մեդիափորձագիտական դաշտն ակտիվորեն քննարկում է Երևանում նախորդ շաբաթվանից ծավալվող իրադարձությունները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ցույցերը Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Ու մինչ Նիկոլ Փաշինյանը խիստ հաշվենկատությամբ խուսափում է արտաքին քաղաքական կողմնորոշումներ արտահայտելուց՝ շատ լավ հասկանալով, թե այդ դաշտ մտնելն ինչ վտանգներ է պարունակում շարժման համար, և հայտարարում է, որ այս շարժումն առաջինն է հետխորհրդային տարածքում և նախկին սոցիալիստական ճամբարում, որի անունը չի կապվում այլ երկրի հետ, Ռուսաստանում շատ քաղաքագետներ և քաղաքական գործիչներ անհանգստություն են հայտնում Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության կապակցությամբ: Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր «Բողոքի ցույցեր Հայաստանում. թավշյա հեղափոխությո՞ւն, թե՞ սովորական քաղաքականություն» հոդվածում խոսում է այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով, թե՞ Երևանը բոլորի աչքի առաջ վերածվում է «գլխավոր եվրասիական սկեպտիկի»: Ըստ Մարկեդոնովի՝ իրավիճակին սրություն է հաղորդում այն փաստը, որ զանգվածային ցուցերը ղեկավարում է «հակաեվրասիացու» համբավ ունեցող Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի քաղաքական հայացքներին և գործունեությանն ավելի կտրուկ գնահատականներ է տալիս ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը ռուս-հայկական հարաբերությունների խզման, ՀԱՊԿ-ից ու Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությունների հեղինակն է, ուստի եթե Փաշինյանն ու իր կողմնակիցները գան իշխանության, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն անկասկած կվատթարանան:

– Պարոն Զատուլին, ինչպե՞ս են Երևանի իրադարձություններն ընկալվում Ռուսաստանում քաղաքական վերնախավի կողմից:

Ռուսաստանի քաղաքական վերնախավը, անշուշտ, անհանգստացած է այն փաստով, որ Երևանում փորձ է արվում ապակայունացնել իրադրությունը փողոցային ակցիաների միջոցով: Մենք հույս ունենք, որ այս ճգնաժամը կհաղթահարվի, և ամեն ինչ կմտնի խաղաղ հունի մեջ: Ընդ որում, ուզում եմ, որ ճիշտ հասկանան՝ մեզ Ռուսաստանում հնարավոր չէ կերակրել աբստրակտ ժողովրդավարության մասին խոսակցություններով, որը պետք է վիժեցնի Հայաստանում իշխանության նոր ձևաչափի հաստատման գործընթացը, արգելափակի կառավարության աշխատանքը, և Հայաստանը ընկղմի ինչ-որ քաոսի մեջ: Մենք չենք կարծում, որ քաոսի, անիշխանության կամ քաղաքացիական պատերազմի միջոցով կարելի է հասնել ժողովրդավարության: Առավել ևս, մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը շրջափակման մեջ է, բարդ վիճակում է, և այս ամենը վտանգավոր է նաև ազգային անվտանգության համար: Ուստի Ուկրաինայում, Վրաստանում և այլ երկրներում տեղի ունեցածից հետո մենք շատ լավ ենք պատկերացնում այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունների մեխանիկան, մեթոդաբանությունը, որի իրականացման մասին երկու օր առաջ հայտարարեց այս բողոքի առաջնորդը՝ պարոն Փաշինյանը: Մենք ընդհանրապես չենք կիսում ո՛չ նրա մեթոդները, ո՛չ էլ նպատակները: Եվ կարծում եմ՝ պարոն Փաշինյանն էլ համապատասխան ձևով է մեզ վերաբերվում: Հենց իր քաղաքական ուժն է հայ-ռուսական հարաբերությունների խզման, ՀԱՊԿ և Եվրասիական միությունից դուրս գալու բոլոր նախաձեռնությունների հեղինակը: Այնպես որ, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների բնույթը ուսումնասիրվել է այլ երկրների օրինակով: Դրանց նպատակը փողոցային ցույցերի, խիստ լարվածության միջոցով պետական հեղաշրջում իրականացնելն է: Եթե պետությունը և իշխանությունները ուժեղ են, ապա նրանք պարտավոր են դա կանխել հանուն բնակչության մեծամասնության շահերի: Որքան հասկանում եմ՝ հենց դա էլ տեղի է ունենում:

– Բայց թույլ տվեք նկատել, որ Փաշինյանը շատ զգուշավոր է հայ-ռուսական հարաբերությունների հանդեպ: Նա նման կտրուկ հայտարարություններ չի անում: Թեև իր ղեկավարած խորհրդականական խմբակցությունը հանդես եկավ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությունում դադարեցնելու նախաձեռնությամբ, այնուամենայնիվ, նա հակառուսական հայտարարություններով աչքի չի ընկել:
– Ես չեմ ասում, թե պարոն Փաշինյանը հրապարակային մեզ վիրավորել է: Նա ունի Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության բոլորովին այլ տեսլական: Հայաստանի արտաքին քաղաքական կուրսն ամբողջությամբ Հայաստանի ներքին խնդիրն է: Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ապա եթե գործիչներն արտահայտում են իրենց համակրանքներն ու հակակրանքները, մենք իրավունք ունենք նրանց գնահատելու: Պետք չէ ինձ քարոզել պարոն Փաշինյանի համար: Ես տեսել եմ նրա գրածները, նրա կոչերը, նրա հարցազրույցները, ուստի ինձ համար ամեն ինչ ակնհայտ է: Պարոն Փաշինյանը սերտորեն կապված է որոշակի քաղաքական ուժի հետ, նա ներկայացնում է այդ ուժը: Իսկ այդ ուժը, եթե դատենք ընտրությունների արդյունքներից, մեծ ժողովրդականություն չի վայելում: Այնուամենայնիվ, նա հետևողականորեն հայտարարում էր, որ Հայաստանը չպետք է միանա Եվրասիական միությանը, իսկ երբ միացավ, հայտարարում էր, որ պետք է դուրս գա Եվրասիական միությունից: Նա հայտարարում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հեռանա Գյումրիից: Նա այդպես է պատկերացնում Հայաստանի ազգային շահերը: Բայց դա կրկին հայ ժողովրդի գործն է գնահատել՝ ճիշտ է հասկանում, թե ոչ: Ես միայն կարող եմ ասել, որ եթե Փաշինյանն ու իր կողմնակիցները գան իշխանության Հայաստանում, ապա անկասկած Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կվատթարանան: Այստեղ որևէ կասկած չկա՝ ինչ լավ խոսքեր էլ որ ասեն: Կա կոնկրետ ցուցիչ՝ նա դեմ է, որպեսզի Ռուսաստանն ու Հայաստանը շարժվեն ինտեգրացիայի ճանապարհով:

– Իսկ ինչո՞ւ են նմանատիպ բողոքի ցույցերը պարտադիր բացասաբար ընդունվում Ռուսաստանում, որ դրանք կբերեն ապակայունացման, քաոսի: Նկատի ունեմ՝ մարդիկ պարզապես դժգոհ են այն փաստից, որ Սերժ Սարգսյանը կազմակերպեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ ընդամենը իր իշխանությունը երկարացնելու նպատակով:

– Գիտեք, մարդկանց դժգոհությունները օրինական կերպով արտահայտվում են ընտրությունների ժամանակ: Որքան հիշում եմ՝ ընտրությունները Հայաստանում տեղի են ունեցել նախորդ տարի, և այդ ընտրություններից առաջ ոչինչ չի թաքցվել, ակնհայտ էր, թե ինչ է հետո տեղի ունենալու: Այո, դժգոհությունը կարող է արտահայտվել ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլև միտինգների, բողոքի ակցիաների ժամանակ: Հայաստանում ոչ ոք չի չեղարկել խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը: Ամբողջ հարցն այն է, որ այդ ցույցերը պետք է օրինական բնույթ կրեն: Կարծում եք, որ կառավարական հաստատություններ գրավելը և պաշտոնյաներին իրենց աշխատավայր չթողնելը օրինակա՞ն միջոց է: Հնարավո՞ր է պատկերացնել այնպիսի երկիր, որտեղ նման գործողությունները կխրախուսվեին, և կասեին՝ հրաշալի է, սա ժողովրդավարության օրինակ է: Ուզում եմ ասել՝ մենք նման օրինակներ տեսել ենք և պարզել ենք, թե ինչի են դրանք հանգեցնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում