Հյուսիսային Կորեայի պաշտոնատար այրերը համարում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խելագար է՝ գրում է The Guardian-ը:
Լրատվամիջոցի տվյալով՝ երկիրը պատրաստվում է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համդիպմանը, որ տեղի կունենա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Հյուսիսային Կորեայի պաշտոնատար անձինք, ի տարբերություն ԱՄՆ իշխանությունների, ոչ մի կերպ չեն քննարկում երկու երկրների նախագահների անձնական զրույցը:
Սակայն նրանք խոսել են Թրամփի մասին իրենց տպավորությունների մասին: Նրանցից մեկը հայտարարել է, որ Թրամփը «խելագար է»՝ մեջբերելով ՄԱԿ-ում նրա ելույթը, որտեղ նա սպառնացել է ամբողջովին ոչնչացնել ԿԺԴՀ-ն: