«Ինձ ուրախացնում է այն, որ երիտասարդների մեջ վերջապես արթնանում է այն առողջ ծիլը, որը հույս է ներշնչում, որ մենք դեռ ամեն ինչ չենք կորցրել։ Իշխանությունը զավթածներն ամեն ինչ արել են, որպեսզի նման երիտասարդներ մենք չունենանք։ Այսօր ես, այդ երիտասարդների ավյունը տեսնելով, ինձ լավ եմ զգում, որովհետև հույսս ավելի է ամրապնդվում, որ մենք դեռ ամեն ինչ չենք կորցրել մեր երկրում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը։ Նրա խոսքով՝ թավշյա հեղափոխությունն այս պահին ամենամոտն է։
Աշոտ Ադամյանը կարծում է, որ իրավիճակն իսկապես կտրուկ փոխվել է, և եթե թմբիրի մեջ գտնվողները արթնացնեն իրենց ծիլերը, անպայման կհասնեն արդյունքի։
«Այդքան կարևոր չէ Նիկոլն ինքնին առանձին առաջնորդ, այլ երիտասարդական պահանջը, արժանապատվության արթնացումը պարտադրում է, որպեսզի բոլորը քարը փեշից թափեն և իսկապես եթե ունեն գերխնդիր, համախմբվեն այդ գերխնդրի շուրջ»,-հավելեց նա։
Ամբողջությամբ՝ հարցազրույցում։