Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ոստիկանությունը զգուշացնում է անօրինական գործողությունների շարունակման դեպքում հավաքը ցրելու հնարավորության մասին

ՀՀ ոստիկանությունը Երևանում ընթացող հավաքի կազմակերպիչներին ևս մեկ անգամ զգուշացնում է, որ նրանց գործողությունները ՀՀ ոստիկանությանն իրավունք են վերապահում ցանկացած անհրաժեշտ պահի համաչափ գործողություններով, ընդհուպ հատուկ միջոցների կիրառմամբ, ցրելու հավաքը:

Ոստիկանության տարածած հայտարարությունում նշվում է.

«Տևական ժամանակ ՀՀ ոստիկանությունը, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի տառին և ոգուն համապատասխան, հանդուրժողականություն է ցուցաբերում մայրաքաղաքում իրականացվող անօրինական հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ:

Այդուհանդերձ, անտեսելով դեռևս ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կողմից կայացված՝ Երևան քաղաքի կենտրոնում կազմակերպվող ապօրինի հավաքները դադարեցնելու մասին որոշումը, ինչպես նաև հաջորդող օրերին զգոնության և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մնալու վերաբերյալ բազմաթիվ կոչերը՝ հավաքների կազմակերպիչները շարունակում են իրենց հայտարարություններով և գործողություններով սրել իրավիճակը:

Հավաքի կազմակերպիչները մասնակիցներին սադրում են հակաիրավական տարբեր քայլերի, որոնք միտված են հավաքի մասնակիցների և ոստիկանության ծառայողների միջև բախումների հրահրմանը: Նրանց կողմից հնչեցված կոչերն ու կատարված «անակնկալ» գործողությունների դիմելու որոշումներն արդեն իսկ բազմիցս հանգեցրել են զանգվածային անկարգությունների, լրջորեն խոչընդոտել այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը, վտանգի տակ դրել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը՝ հանգեցնելով անձանց հիմնական իրավունքների և հանրային շահերի անհամաչափ սահմանափակման:

Ընդ որում, բոլորի համար ակնհայտ են կազմակերպիչների քողարկված կոչերը կամ քայլերը, առանձին դեպքերում ընդհատակից գործելը, և այդ պարզունակ տակտիկական մանևրումները կազմակերպիչներին չեն ազատում պատասխանատվությունից:

Վերոգրյալից ելնելով՝ ևս մեկ անգամ զգուշացնում ենք, որ նշվածը իրավունք է վերապահում ՀՀ ոստիկանութանը ցանկացած անհրաժեշտ պահի համաչափ գործողություններով, ընդհուպ հատուկ միջոցների կիրառմամբ, ցրելու հավաքը, որոնց բոլոր հետևանքների լիարժեք պատասխանատվությունը կրելու են կազմակերպիչները:

Խաղաղ հավաքների սկզբունքին հավատարիմ քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին, զերծ մնալ հակաիրավական գործողություններից, իսկ այն անձանց, որոնց անչափահաս զավակները մասկանցում են ապօրինի հավաքներին, միջոցներ ձեռնարկել վերջիններիս հեռացնելու հավաքներից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով:

Լրագողներին կրկին անգամ հորդորում ենք, անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց մասնագիտական գործունեոթյունն իրականացնել հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում