ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է նավթի գների գերաճի մասին, ինչից հետո գները նվազել են 0,5%-ով: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Իր գրառման մեջ Թրամփը մեղադրել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը գների արհեստական բարձրացման մեջ:
«Կարծես ՕՊԵԿ-ը նորից անում է այդ: Ամենուր ռեկորդային քանակությամբ նավթ ունենալով հանդերձ (ներառյալ ծովում լիովին բեռնված նավերը) նավթի գները արհեստականորեն շատ են բարձրացված: Ոչ մի լավ բան. և դա չի հանդուրժվի»,- գրել է Թրամփը: