Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ 2-րդը առաջարկել է իր որդու՝ արքայազն Չարլզի թեկնածությունը, որպես իր իրավահաջորդի Ազգերի համագործակցության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին գրում է The Independent-ը:
«Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ Ազգերի համագործակցությունն այսուհետ ևս կայունություն և շարունակականություն ապահովի ապագա սերունդների համար և մի օր որոշում ընդունի, որ Ուելսի արքայազնը պետք է իր վրա վերցնի այն կարևոր աշխատանքի կատարումը, որը սկսել է իմ հայրը 1949 թվականին»,- հայտարարել է Եղիզաբեթ 2-րդը Լոնդոնում Ազգերի համագործակցության գագաթնաժողովի բացման ժամանակ: Երկու օր տևող միջոցառումը սկսվել է ապրլի 19-ին և անց է կացվում Բուքինգհեմյան պալատում:
Սպասվում է, որ Համագործակցության ղեկավարի պաշտոնում թագուհուն փոխարինելու հարցը պետք է քննարկվի ապրիլի 20-ին: