Tuesday, 23 04 2024
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ

Ո՞վ է մոլորեցրել Սերժ Սարգսյանին

Նախօրեին տված հարցազրույցում ներկայացնելով իր նախագահության տասը տարիների արդյունքը, Սերժ Սարգսյանը, համենայնդեպս, նկատելիորեն անթաքույց կերպով տարակուսում էր, թե ինչպես է հնարավոր չնկատել իր նախագահության ձեռքբերումները: Իսկ այն, ինչ չի ստացվել, բայց հնչել է որպես խոստում, Սարգսյանը բացատրում էր այսպես ասած արտաքին հանգամանքների բացասական ազդեցությամբ: Այդպիսով, Սերժ Սարգսյանը ներկայացնում է նախագահության տասնամյակի մի պատկեր, որտեղ ինչքան լավ բան կամ ձեռքբերում կա՝ իր շնորհիվ է, ու հանրությունը դա չի նկատում, իսկ որքան վատ բան կա, որ նկատվում է՝ եղել է անկախ իր կամքից, այլևայլ գործոնների բերումով: Այդպիսի դեպքերի համար գուցե հնարավոր է ասել, որ իրականությունը մեջտեղում է, սակայն ոչ այն դեպքերում, երբ խոսքը պետական կառավարման մասին է, այն էլ պատերազմող պետության կառավարման:

Այս դեպքում իրականությունը մեջտեղում լինել չի կարող և իշխանությունից պահանջվում է շատ հստակ ու միարժեք պատասխանատվություն իրավիճակի համար: Բայց իշխանությունը նախ և առաջ պետք է տիրապետի այդ իրավիճակին: Դատելով Սերժ Սարգսյանի հարցազրույցից, դատելով իր նախագահության տասնամյակի արդյունքի վերաբերյալ նրա ինքնագնահատականներից, Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Այլապես, օրինակ, բանկերում ավանդների վերաբերյալ վիճակագրություն բերելուն զուգահեռ, Սերժ Սարգսյանը գուցե բերեր նաև վիճակագրություն, թե Հայաստանի քաղաքացիները որքան վարկ ունեն բանկերին, ընդ որում վարկեր, որոնք նրանք ձեռք են բերում ոչ թե խոշոր գնումների համար, ասենք՝ տուն կամ մեքենա, այլ վարկեր, որոնք նրանք ձեռք են բերում մինչև անգամ կենցաղային տեխնիկա գնելու համար:

Ընդհանրապես, կամ իրավիճակից կտրվածության, կամ պարզապես լիակատար ոչ ադեկվատության նշան է, երբ Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում «կայուն» պահպանված 30 տոկոսին մոտ աղքատության, պետական պարտքի բազմապատիկ աճի, մոտ 400 հազար արտագաղթի պայմաններում դեռ փորձում է «թղթով ամեն ինչ կարգին» ներկայացնել և թղթից ընթերցում է վիճակագրություն, թե ինչքան ձեռքբերումներ է ունեցել տնտեսական ոլորտում: Այդ ամենով հանդերձ, փողոցում ծավալվող բազմահազանարոնց շարժման պայմաններում, Սերժ Սարգսյանը հանդես է գալիս ոչ թե իրականության մասին հանրության հետ անկեղծ զրույցով ու միասին ելք գտնելու պատրաստակամությամբ, այլ իրականությունից կտրված մի հարցազրույցով, որտեղ, կամա թե ակամա, հերթական անգամ հավաստվում է հանրությանը ևս մի քանի ցիկլ մոլորեցնելու պատրաստակամությունը:

Կամ, եթե Սարգսյանն ինքը չունի հանրությանը մոլորեցնելու մտադրություն, ապա ինքն է մոլորյալը, և նրան մոլորեցնողը, այսպես ասած, սեփական թիմն է, շրջապատը, տարբեր կալիբրի չինովնիկներով, տարբեր կալիբրի պատասխանատուներով, որոնց աշխատանքի արդյունքն այսօր երևում է Երևանի փողոցներում:

Իհարկե, բազմահազարանոց շարժումը Նիկոլ Փաշինյանի իսկապես տիտանական ջանքի արդյունքն է, որ արժանացավ հանրային շղթայական ռեակցիայի, բայց խորքային առումով, դա, նախ և առաջ, Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակի «արդյունքն» է, ինչպես 2008 թվականի շարժումը Ռոբերտ Քոչարյանի տասնամյակինն էր: Ներկայումս իրավիճակը իսկապես սահմանային կետին է, որտեղ Սերժ Սարգսյանն ունի Ռոբերտ Քոչարյանից տարբերվելու թերևս պատմական շանս՝ խուսափելով տասնամյակի նույն ավարտից և գտնել նոր ավարտ, ու Հայաստանի համար թերևս իրապես նոր սկիզբ, առանց մոլորությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում