Քիմ Քարդաշյանը ներքնազգեստի սեփական բրենդ կստեղծի, որի մոդելավորմամբ կզբաղվի ինքը: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Ողջ արտադրանքը Քիմը կմոդելավորի հաշվի առնելով կանանց մարմնի կառուցվածքի տարբեր տիպերի յուրահատկությունները: Հեռուստաաստղը կղեկավարի իր նոր բիզնեսի բոլոր բաժինները (դիզայնից մինչև մարքեթինգ):
Հայտնի է նաև, որ նախաձեռնության կյանքի կոչման համար Քարդաշյանը կհավաքի նույն թիմը, որն աջակցում էր նրա քրոջ՝ Քլոե Քարդաշյանի Good American բրենդի կայացմանը: