Friday, 19 04 2024
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

Վիգեն Սարգսյանի երկիմաստ ակնարկը կամ՝ դրամատիկ իրադարձությունների ստվերը

Հարցին՝ եթե Կարեն Կարապետյանը լավ էր աշխատում, ինչո՞ւ նա չմնաց վարչապետ, Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրային հեռուստատեսության եթերում նախօրեին ուշագրավ պատասխան է տվել. «Որպես կուսակցություն՝ մենք ունենք որոշումներ կայացնելու ընթացակարգեր: Մենք ունենք տարբեր խնդիրների լուծումները համաչափ գտնելու համադրություն: Կառավարման համակարգի համար անհամեմատ ավելի արդյունավետ է, երբ ուղղահայացը պետական կառավարման համակարգի արտացոլում է իրական որոշումների կայացման համաչափությունը: Անհամեմատ ավելի վտանգավոր է, երբ իրական որոշում կայացնողը ստվերում է, և նշանակված պաշտոնյաները կայացնում են որոշումներ բեմի հետևից հնչող ցուցումներով, այնպես որ՝ ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում»:

Առաջին տպավորությամբ՝ Վիգեն Սարգսյանը խոսել է խորհրդարանական մոդելի տրամաբանության մասին, երբ մեծամասնություն ստացած ուժի ղեկավարը ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակի է ստանձնում երկրի ղեկավարումը: Սակայն երբ Սարգսյանի հարցազրույցը դիտարկում ենք ոչ թե հատվածաբար, այլ ամբողջության մեջ, նրա ակնարկներն ունեն հստակ տողատակեր և ակամայից ծնում են ակտուալ հարցեր, որոնցից շատերի պատասխաններն այս պահին չունենք, և լավագույն դեպքում կարող ենք անել հիպոթետիկ ենթադրություններ:

Գուցե Վիգեն Սարգսյանը ստվերում գտնվող այլ հուշարարի մասին է խոսում, եթե Սերժ Սարգսյանը չստանձներ վարչապետությունը: Համենայնդեպս, պաշտպանության նախարարի հարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ Կարեն Կարապետյանի վարչապետության դեպքում գործ էինք ունենալու «բեմի հետևից հնչող ցուցումների» հետ, ու ակնհայտ չէ, որ Վիգեն Սարգսյանն ակնարկում է Սերժ Սարգսյանի «հուշարարության» մասին: Ավելի շատ հակված ենք մտածել, որ Վիգեն Սարգսյանը նման ձևակերպումներով չէր արտահայտվի Սերժ Սարգսյանի ստվերային դերակատարության մասին:

Փաստորեն Վիգեն Սարգսյանը տողատակում ակնարկում է, որ համակարգային ինչ-որ սեգմենտներ կամ համակարգամերձ շրջանակներ դժգոհ են Սերժ Սարգսյանի վարչապետությունից: Դժվար է ենթադրել, թե ով կամ ովքեր են այդ ուժերը, բայց փաստ է, որ սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը փակել էր, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի իշխանություն վերադառնալու ճանապարհը կամ վարչապետ դառնալով՝ ի դերև է արել Կարեն Կարապետյանի տնտեսաքաղաքական հովանավոր Սամվել Կարապետյանի ստվերային ազդեցության հեռանկարը: Պնդումներ չենք անում, սակայն միանգամայն հնարավոր ենք համարում, որ Վիգեն Սարգսյանի երկիմաստ ակնարկները վերաբերում են հենց այս շրջանակների ապակայունացնող «պոտենցիալին», մանավանդ, որ պաշտպանության նախարարը նույն հարցազրույցում հայտարարել է, թե քաղաքացիների պահանջն իր համար հասկանալի չէ: Այլ խոսքով՝ Վիգեն Սարգսյանը նրբանկատորեն ակնարկում է, որ փողոցային հուզումներն այնքան էլ բնական և ինքնաբուխ չեն՝ թիկունքում ունենալով «հուշարարներ»:

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանք ունի կատարելու խորհրդարանում, որպես մարդ, որը ստացել է համապատասխան քվե, և կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է խոսել կարմիր գծերը չանցնելու մասին, որոնք կարող են ուղղակի տեղ չթողնել հետագա երկխոսության, քննարկման համար»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Եթե խնդրին նայենք գործողությունների լեգալության իմաստով, ապա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը «կարմիր գծերը» հատել է վաղուց, հետևաբար պաշտպանության նախարարի խոսքը բազմաշերտ ենթատեքստ ունի, որը վերաբերում է փողոցային պայքարի, այսպես ասած, ստվերային, չերևացող բաղադրիչին:

Արդյո՞ք երկրում այս օրերին տեղի ունեցող հուզումներն ունեն ստվերային բաղադրիչ, և իշխանամերձ ինչ-որ ուժեր դրա միջոցով փորձում են որոշակի խնդիրներ լուծել: Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ, սակայն ակնհայտ է, որ փողոցում ծավալվող իրադարձությունների մասշտաբը՝ կազմակերպչական և մարդկային ռեսուրսների առումով, ենթադրում էր շարժման ավելի ուժեղ հարթակ, ինչը մենք այդպես էլ չենք տեսնում: Իհարկե, չենք ուզում տրվել դավադրության տեսությանը, սակայն Հայաստանում տեղի ունեցող նույնիսկ հրապարակային գործընթացի ստվերը չափազանց մեծ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում