Մեծ Բրիտանիայի բնակիչ Դարիլ Ռոուին դատապարտել են ցմահ ազատազրկման՝ իր զուգընկերների շրջանում ՄԻԱՀ-ի զանգվածային տարածման համար: Այս մասին գրում է The Daily News-ը:
Ըստ հետաքննության տվյալների՝ նա առնվազն չորս հոգու է վարակել 2015-2016 թվականների ընթացքում: Բժիշկները վարակի միանգամից երկու իրար նման դեպք են գրանցել, և իրենց կասկածների մասին պատմել են ոստիկանությանը:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը դա դիտավորյալ է արել: Նա պատահական զուգընկերներ է փնտրել գեյ-ծանոթությունների Grindr հավելվածում, ներկայացել է ուրիշի անունով և հավատացրել է, որ ինքը «մաքուր է»:
Ռոուի հիվանդության մասին պարզվել էր 2015 թվականին: Նա հրաժարվել էր դեղորայքային բուժումից, քանի որ գտնում էր, որ սեփական մեզի ամենօրյա օգտագործումը կօգներ իրեն ազատվել ՄԻԱՀ-ից: