Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Ոչ ոք իրավունք չունի խեղդելու այն հույսը, որն իջել է փողոց՝ բարեփոխելու. ՀՅԴ արևմտյան գործիչ

ՀՅԴ արեւմտյան գործիչ, անվանի բժիշկ Վիգեն Հովսեփյանն անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող հակաիշխանական գործընթացներին նշել է, որ սա նշանակում է՝ մարդկանց հույսը դեռ մեռած չէ: Նա նշել է, որ յուրաքանչյուրը պետք է նպաստի, որ ծնունդ առած այս շարժումն իր նպատակին ծառայի՝ առանց արյունահեղության:

«Մեր Յոյսը Ողջ է

Քանի օր է արդէն, ալեկոծած է ոչ միայն Երեւանը, այլ մեր հոգիներն ու ամբողջ հայկական աշխարհը: Շարժառիթը անշուշտ բողոքի նոր ալիքն է որ ծնունդ առաւ Երեւանի փողոցներէն, որուն արմատները` տարիներու վրայ երկարող ու կուտակուած ցասումն է, որ ապրած է հայ ժողովուրդը ի տես անարդարութիւններու եւ առհասարակ թերի քաղաքական ու ընկերա-տնտեսական ուղեգծերու:

Շարունակ երբ նիւթը Հայաստանէն արտագաղթն է, կամ սփիւռքի տարածքին ազգային օրակարգին հանդէպ զարգացող անտարբերութիւնը, ամենէն մեծ դժբախտութիւնը եղած է այն որ հայ մարդոց յո՛յսն է որ ցնդած ու ճզմուած է օրէ օր: Եւ ո՞վ չէ հասկցած թէ մեզի նման փոքր ազգի եւ համեստ ուժի տէր երկրի համար, յոյսը շունչ է, կեանքի աղբիւր է:

Հետեւաբար, այսօր Երեւանէն ծնունդ առած շարժումը վկայութիւնն է այն բանին, որ յոյսը մեռած չէ՛: Ընդհակառակն, այս առիթով մեր սրտերուն եւ հոգիներուն մէջ վերանորոգուող յոյսը, գուցէ ամենէն դրական զարգացումն է որուն վրայ պէտք է գուրգուրալ ու թռիչք տալ անոր: Այս յոյսն է, որ պիտի առաջնորդէ լաւին ու բարենորոգուածին:

Կանգնած ըլլանք իշխանական դիրքերու, թէ այս վերջիններէն պահանջողի խրամատներուն մէջ, եթէ ազգն ու հայրենիքն են մեր առաջնահերթութիւնները, այսօր իբրեւ հայեր մեզմէ իւրաքանչիւրիս պարտքն է ու պատասխանատւութիւնը` զարկ տալ յոյսի ալիքին, իւրացնել այդ ալիքը, եւ զայն վերածել բարենորոգումներու, հիմնական եւ համակարգային փոփոխութեան առիթի, որուն այնքան կարիքը ունի Հայաստանը եւ մենք բոլորս:

Այլ կերպ կարելի չէ,որովհետեւ անգամ մը եւս խեղդել յոյսի ալիքը, կը նշանակէ խեղդել մեր ապագան: Յոյսը յորդորներով կամ խարազանումով չի մշակուիր:

Ոչ ոք իրաւունքը ունի խեղթելու ժողովուրդի, եւ մանաւանդ երիտասարդութեան յոյսի թռիչքը, որ այսօր փողոց իջած է բարեփոխելու իր կեանքը, մե՛ր կեանքերը:

Այն ինչ ոմանց համար պիտի նկատուէր տագնապալի կացութիւն, պէտք է որ ընդունինք որպէս իւրայատուկ պատեհութիւն մը առաջնորդուելու եւ առաջնորդելու դէպի աւելի լաւը:

Կը մնայ ուրեմն, որ իւրաքանչիւրս իր կարողութեան սահմաններուն մէջ նպաստէ որ ծնունդ առած շարժումը իր տեղը հասնի առանց արիւնայեղութեան, եւ մեզ հասցնէ իրական, խորքային, եւ համակարգային բարեփոխութեան` յանուն ժողովրդավար եւ արդա՛ր կարգերով Հայաստանի, որը խարիսխն է եւ խթանը մեր ազգի հզօրութեան»,- Ֆեյսբուքի իր էջին գրել է անվանի բժիշկը: Նույնը նա գրել է նաեւ անգլերեն թարգմանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում