Ապրիլի 20-ի՝ ժամը 15:30-ի դրությամբ, ոստիկանություն է բերվել 183 մարդ: Այս մասին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Ավելի վաղ նա ասել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:
Նշենք, որ այսօր ևս «Իմ Քայլը» շարժումը շարունակում է փողոցները փակելու նախաձեռնությունը:
Լուսանկարը՝ Photolure-ի