ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գներն արհեստականորեն բարձրացված են:
«Երևում է OPEC-ն իր հին գործին է անցել: Ամենուրեք նավթի ռեկորդային քանակություն է, ներառյալ՝ ծովում ամբողջովին բեռնված նավերը: Նավթի գինն արհեստականորեն է բարձրացված: Այստեղ ոչ մի լավ բան չկա և դա անընդունելի է»,- գրել է Թրամփն իր Twitter-ում: