Բրիտանական The Sun-ի աշխատակիցները YouTube տեսահոսթինգում փլեյլիստեր են հայտնաբերել, որտեղ պոռնոհոլովակները տեղադրված են մանկական մուլտֆիլմերի հարևանությամբ:
Լրատվամիջոցի լրագրողները պորտալում տեսանյութերի ինը խմբաքանակ են հայտնաբերել, որոնք հիմնականում մանկական մուլտֆիլմերից են բաղկացած եղել: Սակայն մանկական հոլովակների հետ մեկտեղ փլեյլիստերում էրոտիկ տեսարաններ են մտցված եղել, որոնք բռնության և ստորացման տարրեր են պարունակել:
Չնայած որ նման բովանդակության նյութերի տեղադրումն արգելված է տեսահոսթինգի կանոններով, նման տեսանյութերը հասանելի են մնում: Ամենայն հավանականությամբ, նման փլեյլիստերի հեղինակները չարագործներ են, ովքեր ցանկանում են պղծել սեքսի մասին երեխաների պատկերացումները, – գրում է The Sun-ը: