Առաջին անգամ 2013 թվականից ի վեր՝ սոցհարցումների տվյալներով ՌԴ նախագահին վստահում է երկրի քաղաքացիների 50-ից ավելի քիչ տոկոսը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշն ընտրություններից մեկ ամիս անց նվազել է 55,3%ով՝ հասնելով վերջին հինգ տարվա ընթացքում ռեկորդային ցածր՝ 48,4 %-ի:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը բացատրել է, որ «ընտրություններից հետո վարկանիշի նվազումը բնական գործընթաց է, քանի որ ռուսաստանցիների մեծ մասը ապաքաղաքականացված են և քաղաքական թեմաներին միանում են միայն ընտրությունների կամ արտակարգ իրադարձությունների ժամանակ»:
Այստեղ նորությունը միայն վարկանիշի նվազման արագությունն է, չնայած դա էլ է կապված տեղեկատվական ֆոնի հետ,- գտնում է սոցիոլոգը: