Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

Դավիթ Տոնոյանն ընդունել է Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ապրիլի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները և հեռանկարները:

Ողջունելով դեսպանին՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և Քուվեյթի հետ երկկողմանի համագործակցության ոլորտները: – Քուվեյթի հետ մեր երկրի հարաբարերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում և կարծում եմ՝ համագործակցության եզրեր կարող ենք գտնել նաև մեր ոլորտում, մասնավորապես քաղպաշտպանության և բնական աղետների ռիսկի նվազեցման հարցերում, – նշեց Դավիթ Տոնոյանը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից երկկողմանի համագործակցությունը խթանելու նախաձեռնության համար՝ դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին նշեց, որ նման հանդիպումները նպաստում են միմյանց ավելի լավ հասկանալու և փոխգործակցության քայլերը նախանշելու գործընթացներին: – Հայաստանը բարեկամ երկիր է Քուվեյթի համար, և կարծում եմ մենք կարող ենք մեր բաժինը ունենալ մեր երկրների միջև դրական հարաբերությունների խորացման ու զարգացման գործում, – ավելացրեց դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին որպես ապագա երկկողմ համագործակցության առաջին քայլ նախապատատրաստել և ստորագրել ՀՀ ԱԻ նախարարության և Քուվեյթի Պետության համապատասխան կառույցի միջև աղետների ռիսկի նվազեցման խնդիրների վերաբերյալ համապարփակ համաձայնագիր:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարը Քուվեյթի պատվիրակությանը հրավիրեց մասնակցելու այս տարի դեկտեմբերի 5-ից 7-ը մեր երկրում «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Հյուրերն այցելեցին նաև ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալով կենտրոնի գործունեության ուղղություններին և առանձնահատկություններին, եղան ԱԻՆ հոգեբանական ծառայությունում և Աղետների բժշկության կենտրոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում