Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Նոր իրավիճակ. Արամ Առաջինը ժամանում է, Սերժ Սարգսյանը՝ խոսում

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը կարճատև այցով ժամանել է Հայաստան, իսկ Երևան մեկնելուց առաջ Բեյրութի օդանավակայանում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին և ասել, որ աններելի կլինի արյունահեղությունը, երիտասարդների և ոստիկանության բախումը, ու պետք է երկխոսություն՝ նախագահի հովանավորությամբ և ժողովուրդը ներկայացնող բոլոր ուժերի միասնական ճիգով:

Արամ Առաջինի թե՛ այցը, թե՛ հատկապես երկխոսության մասին ձևակերպումը ուշագրավ են նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանի արած երկխոսության առաջարկի ֆոնին: Արմեն Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում խոսում էր երկխոսության կազմակերպման առաջարկի մասին: Նիկոլ Փաշինյանը, համենայնդեպս առայժմ, մերժել է երկխոսության այդ նախաձեռնությունը՝ ասելով, որ նախևառաջ Արմեն Սարգսյանը պետք է տեղեկանք ներկայացնի բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ, որի հարցը Փաշինյանը բարձրացնում էր խորհրդարանում քննարկումների ընթացքում: Արմեն Սարգսյանը կներկայացնի՞ տեղեկանքը՝ այդպիսով ինչ-որ առումով պատասխանատու իրավիճակի առաջ դնելով Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ:

Միևնույն ժամանակ, ամբողջականության մեջ իրավիճակը կարծես թե մտնում է մի նոր դաշտ, որտեղ ավելի շատ են հնչում երկխոսության կոչեր, անգամ իշխանությունից ու անգամ Կիլիկիո Կաթողիկոսից: Այդ առումով հետաքրքիր է, թե արդյո՞ք Արամ Առաջինը Երևան է գալիս հենց տեղի ունեցող իրադարձությունների առիթով, թե՞ առիթը կամ պատճառը այլ է, օրինակ՝ մերձավորարևելյան իրադարձությունները, պարզապես նա չէր կարող անտեսել նաև Երևանում տեղի ունեցողը:

Մյուս կողմից՝ այստեղ իրավիճակը հատկանշական է նրանով, որ Նիկոլ Փաշինյանի շարժմանը, թեկուզ այսպես ասած՝ հեռակա, ներգրավվում է նաև Սփյուռքը, և ըստ էության կարող է տեղի ունենալ այն «հայրենադարձությունը», որի մասին 2040-ի հեռանկարով հայտարարում էր Սերժ Սարգսյանը, սակայն շատ ավելի շուտ և, այսպես ասած, «թարս աճած» տրամաբանությամբ, այսինքն՝ Սփյուռքից տեղի ունենա Հայաստան հոսք Սերժ Սարգսյանին մերժելու համար: Կարո՞ղ է արդյոք Արամ Առաջինի հայաստանյան այցի ընթացքում այդ հարցը լինել օրակարգում, այսպես ասած՝ Սփյուռքում իրավիճակը վերահսկելի դարձնելու տեսանկյունից:

Բոլոր դեպքերում իրավիճակը ստանում է բավականին բազմաշերտ և ուշագրավ երանգներ, և տպավորություն է, որ առավել դինամիկ ու թեժ իրադարձություններ սկսել են ծավալվել իշխանական համակարգում, քան փողոցում: Դրա վկայությունն էր նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը, որտեղ նա, խոսելով փողոցում իրադարձությունների մասին, ավելի շատ խոսում էր ոչ թե հանրության, այլ իշխող համակարգի տարբեր թևերի հետ՝ ակնարկելով նրանց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություն պարզելու կամ ճշտելու խնդիր ունի ոչ միայն ինքը, իսկ գուցե ոչ թե ինքը, այլ հենց նրանք, այսինքն՝ իշխանության կրող տարբեր ֆինանսատնտեսական խմբերը: Ի վերջո՝ փողոցում իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հուշում է, որ ուշ թե շուտ հասունանալու է այդ հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում