Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր շուրջ 200 կողմնակիցների հետ երթ են իրականացնում Երևանի Խանջյան փողոցով: Խանջյան փողոցի երթևեկելի երկու հատվածներում խցանում է առաջացել: Երթի մասնակիցները եղել են Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական Մանկավարժական համալսարանում և ուսանողներին դասադուլի կոչեր են անում: