ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Հենֆորդ համալիրի տարածքում, որտեղ տեղակայված են LIGO նախագծի ձգողականության ալիքների դետեկտորները, 2017-ին ֆիզիկոսները անոմալ աղմուկներ են գրանցել, որը խառնաշփոթ է առաջացրել հետազոտության մեջ։ Պարզվել է, որ խառնաշփոթի պատճառը թռչուններն են եղել, հաղորդում է Science News-ը։
Գիտնականները տեսել են, թե ինչպես են ագռավները, ջուր փնտրելով, կտցահարում, սարքավորման վրա գտնվող սառույցը։
Ցանկացած կողմնակի աղմուկ և անգամ փոքր ցնցումը կարող են հետազոտությունների տվյալների աղավաղման հանգեցնել, ինչը տեղի է ունեցել այս դեպքում։