«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը քիչ առաջ կրկին բռնության է ենթարկվել Երևան-Աբովյան ավտոճանապարհին։ Ականատեսների խոսքով՝ ինչ-որ անձինք հարվածել են լրագրողի գլխին, նստացրել մեքենան ու տարել։
Քիչ առաջ Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն տանում են անհայտ ուղղությամբ։
Նշենք, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները երեկ նույնպես ծեծի էին ենթարկել լրագրողին, որի պատճառով նա գլխի սալջարդ էր ստացել և հայտնվել հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում։