Նորվեգիայում դպրոցների շրջանավարտներին արգելել են մեծ շուքով նշել Russefeiring-ը՝ ավարտական երեկոն։
Սովորաբար տոնը նշվում է ճանապարհներին մերկ վազքով և ալկոհոլ օգտագործելով։
Դպրոցականների խրախճանքին ավտոմեքենաների վարորդները հաճախ պատրաստ չեն լինում, և դա բազմաթիվ վթարների է հանգեցնում։
Ավելի վաղ իշխանությունները փորձել են Russefeiring տոնակատարությունը նշելը հասցնել նվազագույն մակարդակի, սակայն դպրոցականները բողոքի ցույցեր են կազմակերպել։