Իրավունքի և ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում խաղաղ ցուցարարներին:
«Վերջին օրերին երկրում տեղի ունեցող բողոքի զանգվածային երթերն ու ցույցերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, իսկ ցուցարարների գործողությունները տեղավորվում են օրենքի շրջանակներում։ Միայն ոստիկանության կողմից բացարձակապես չարդարացված ուժի կիրառումը և անհարկի միջամտություններն են լարվածություն մտցնում ու բռնությունների առիթ դառնում։ Անգամ այս չարդարացված բռնությունների ժամանակ են ցուցարարները շարունակում մնալ իրենց որդեգրած բռնի գործողություններից հրաժարման ու խաղաղասիրության շրջանակներում։
Իրավունքի և ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում խաղաղ ցուցարարներին, իսկ իշխանություններից պահանջում է փոխել տարիների որդեգրած գործելաոճը։ Հրաժարվել․
– ոստիկանությունը որպես մահակ օգտագործելուց
– խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառելուց
– ցույցերի ու երթերի խաղաղ մասնակիցներին ու ակտիվիստներին բերման ենթարկելուց
– ցույցերի ընթացքում սեփական սադրիչների միջոցով սադրանքներ կազմակերպելուց
– լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելուց ու նրանց աշխատանքին խոչընդոտելուց
– թշնամություն սերմանելուց:»,-ասված է հայտարարության մեջ: