Գյուլբենկյան փողոցում ոստիկանների թիվը գնալով ավելանում է: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին զգուշացնում են՝ եթե ճանապարհը չբացեն, բերման կենթարկվեն:
Փոխգնդապետը ակտիվիստ կնոջը ասաց, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար իրեն բերման կենթարկեն բաժին, ինչին ի պատասխան կինն ասաց. «Դե ուրեմն այդպես արեք: Դուք ձեր գործն եք կատարում, սակայն ներկայացեք և ցույց տվեք ձեր փաստաթղթերը»:
Կնոջ պահանջին ի պատասխան՝ ոստիկանը ներկայացավ՝ Արաբկիրի ոստիկանապետի տեղակալ, ազգանունս՝ Բաղյան. «Սա էլ իմ ժետոնի համարն է»:
Փոխգնդապետը հրահանգեց բռնի ուժ գործադրել. «Արա, բռնեք ձեռքերից տարեք»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: