ԱՄՆ սենատոր Չաք Շումերը դաշնային մակարդակով մարիխուանան ապաքրեականացնելու հետ կապված օրինագիծ կներակայցնի։ Այս մասին հաղորդում է VICE News հեռուստաալիքը։
«Ես անձամբ կարծում եմ, որ օրինականացումն ամենևին վատ բան չէ։ Լավ կլինի յուրաքանչյուր նահանգի թույլ տալ ինքնուրույն որոշում կայացնել»,-ասել է նա։
Շումերի խոսքով՝ մարիխուանայի քրեականացման պատճառով շատ մարդկանց կյանք է կործանվում։
Նախաձեռնությունը նա խորհրդարանի քննարկմանը կներկայացնի հաջորդ շաբաթ։ Փաստաթուղթը ենթադրում է մարիխուանայի ազդեցությունն ուսումնասիրելու համար գումարային միջոցներ հատկացնել, ինչպես նաև մարիխուանայի գովազդի կարգավորումը՝ այնպես, ինչպես ծխախոտի և ալկոհոլի գովազդը։