«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հյուսիսային համալսարանի նախկին ռեկտոր Բորիս Մակիչյանն ասաց․ «Ճանապարհների փակ լինելու պատճառով վերջին այս երկու օրերին դասերը նորմալ չեն ընթանում, որովհետև ուսանողների մեծ մասը չեն գալիս։ Երբ դեկանատներից զանգում են ուսանողներին, ասում են՝ ճանապարհները փակ են»։
Մակիչյանը հավելեց, որ եթե ճանապարհների փակ լինելու հանգամանքը չլիներ, ապա նորմալ դասապրոցես կընթանար․ ո՛չ մեր ուսանողների մեջ կան ակտիվիստներ, ո՛չ էլ դասախոսների։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։