Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Հայաստանում հիմա ներքին կռիվ է՝ պետությունն ընդդեմ իշխանությունների. Կայծ Մինասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը (Փարիզ)։

Պարոն Մինասյան, հետևո՞ւմ եք այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ սցենարներ են հնարավոր։

Բնական է, որ ժողովուրդն իր մտահոգությունն է հայտնում, հասարակությունը բարկացած է՝թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը հաշիվ չեն տալիս ժողովրդին։ Ուստի այն, ինչ այսօր փողոցում տեղի է ունենում՝ հասկանալի է, տրամաբանական և սպասելի։ Մտահոգություն կա, զայրույթի բաժինն այնքան լեցուն է, մենք այսքան մեծ բազմություն չէինք սպասում, ասում են՝ 15000-ից շատ ժողովուրդ է փողոցներում։ Դա նշանակում է, որ իշխանությունների վրա հնարավոր է ճնշում գործադրել։ Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը չի կարողանա ժողովրդավարական պետություն ստեղծել առանց ժողովրդին ականջալուր լինելու, և շարունակելով իր իշխանությունն այնպես, ինչպես արել է մինչև այսօր։ Կարծում եմ՝ մարդիկ փողոց դուրս չէին գա, եթե ուրիշ մեկը լիներ վարչապետ, պետք է զատել Սերժ Սարգսյանի կարգավիճակները: Եթե Կարեն Կարապետյանը նշանակվեր վարչապետ՝ վստահաբար նման շարժում չէր ձևավորվի։ Այս ալիքը ուղղակիորեն կապված է Սերժ Սարգսյան անձի հետ՝ անշուշտ իմանալով նաև որ կան շատ ավելի խոր պատճառներ։ Թե ինչ դերակատարություն կունենա Մոսկվան այս ամենում՝ չեմ կարող ասել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենաառաջինը շնորհավորեց Սերժ Սարգսյանին, շատերը սա նաև աջակցություն էին որակում՝ փողոցում ընթացող զարգացումների ֆոնին։ Համակարծի՞ք եք։

Ես դա շատ սովորական հայտարարություն եմ համարում։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հարաբերությունները այնքան էլ լավ չեն, Կարեն Կարապետյանը Պուտինի համար շատ ավելի կարևոր է։ Չեմ կարծում, թե Մոսկվայի մատը խառն է։ Լսում ու կարդում եմ հոդվածներ, որ նման բաներ են նշում, բայց ես այդպես չեմ կարծում։ Իմ կարծիքով՝ սա ուղղակի ժողովրդական շարժում է կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ։ Այդ մարդը չի բավարարում հասարակական պահանջները։ Ամեն մարդ, ով իրեն քաղաքացի է համարում, դուրս է գալիս փողոց։ Սերժ Սարգսյանը միշտ ասում էր, որ միջազգային համայնքը մեզ և Ադրբեջանին նույն հարթության վրա չպետք է դնի, համեմատելի չէ։ Բայց ինչ-որ տեղ ճիշտ է, այսպես շարունակելով՝ միշտ իշխանության գլխին լինելով այդպիսի տպավորություն է ստեղծվում։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը 2008-2018 թվականը նախագահ է, հիմա էլ նորից երկրի թիվ մեկ դեմքն է՝ որպես վարչապետ, լավ ինչքա՞ն։ Նայեք կառավարության կազմը՝ նույն մարդիկ՝ Վիգեն Սարգսյան, Էդվարդ Նալբանդյան։ Իբրև կառավարման համակարգ են փոխել, բայց ամեն ինչ նույնն է։ Հայաստանում հիմա ներքին կռիվ է՝ պետությունն ընդդեմ իշխանությունների, քաղաքացիները պաշտպանում են պետությունը այսօրվա իշխանություններից։ Իշխանություններն ու օլիգարխներն էլ իրենց իշխանությունն են պահպանում։ Քաղաքացին իշխանությունը տարբերում է պետությունից, պետությունը պատկանում է ժողովրդին, իսկ իշխանություններն ուզում են ասել՝ պետությունն իրենցն է։ Այստեղից է սկսում ժողովրդավարության հաստատումը։ Պետությունը իշխանությանը չի պատկանում, պատկանում է ժողովրդին։

Ի՞նչ եք կարծում՝ այսօր Հայաստանում թավշյա հեղափոխություն իրականացնելու հնարավորություն կա՞, թե՞ առանց արտաքին միջամտության դա հնարավոր չէ։

Ես Փարիզից հետևում եմ իրադարձություններին, կարդում ու դիտում։ Զգում եմ, որ կա խնդիր, բայց ուղղակի ասել, որ հեղափոխություն է՝ անպատասխանատու հայտարարություն կլինի Փարիզից։ Բայց որպես քաղաքագետ կարող եմ ասել, 2 պլան․

Առաջինը, որ այս շարժումը ներկայացնում է պետություն ընդդեմ իշխանությունների. Այսինքն՝ ժողովուրդը պաշտպանում է պետություն, և իշխանությունները պաշտպանում են իրենց։ Պետությունը չի պատկանում իշխանություններին, պատկանում է ժողովրդին։ Ժողովրդավարությունը սկսվում է այդտեղից՝ զատել պետությունը իշխանություններից։ Երկրորդ՝ ցանկացած սցենարի դեպքում ժողովուրդը հաղթած է։ Սերժ Սարգսյանը կմնա, բայց այնքան ճնշում կլինի, որ ամեն ինչ ստիպված կլինեն փոխել։ Կամ նա կամաց-կամաց կփոխի իշխանությունը, ՀՀԿ-ն կմնա մեծամասնություն ուրիշ անձի շուրջ, կամ ամբողջ իրավիճակը կփլուզվի, կփոխվի, բայց չեմ կարծում. կարծում եմ՝ կամ առաջինը կլինի կամ երկրորդը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում